Bentley-ն կթողարկի ավտոմեքենաներ՝ հարդարված սունկերից եւ մեդուզաներից ստացված կաշվով
LIFEBentley ավտոմոբիլային ընկերությունն սկսում Է իր ավտոմեքենաների սալոնների հարդարման համար մշակել արհեստական կաշի, որն ստեղծված կլինի պրոտեինի, սունկերի եւ մեդուզաների հիման վրա, տեղեկացնում Է BBC-ն:
Այս որոշումն ընդունվել Է վեգան գնորդների պահանջները գոհացնելու համար, գրում Է Auto Express-ը՝ վկայակոչելով դիզայնի գծով Bentley-ի տնօրեն Շտեֆան Զիլաֆին:
«Դուք չեք կարող վեգան հաճախորդին վաճառել Bentley-ն, որի հարդարման համար կենդանիների մինչեւ 20 կաշի Է օգտագործվում: Մենք Կալիֆոռնիայում խոսել ենք նման սպառողների հետ եւ լսել, թե նրանք ինչ կցանկանային մեր ավտոմոբիլներից»,- պատմել Է Զիլաֆը:
«Շուտով մենք կներկայացնենք Bentley՝ վեգանների համար հարդարմամբ: Սենսացիա պերճանքի աշխարհում. կաշի պրոտեինների, սունկերի կեղեւի եւ մեդուզաների մզվածքի հիման վրա»,- ճշտել Է ընկերության կառավարիչը:
Ավելի վաղ վեգանների համար Model X քրոսովերը, որտեղ սալոնի հարդարման նյութերը լիովին պատրաստված են սինթետիկ, այլ ոչ թե կենդանական ծագման նյութերից, արդեն պատրաստել Է Կալիֆոռնիայի Tesla ընկերությունը:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



