Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ձայների 70 %-ը
POLITICS Երևանում մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 70 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 20 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 10 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով ընկերության կողմից անցկացված հարցման վերջին արդյունքները:
«Հանրապետականը կարող է ունենալ նվազագույնը 64-65 տոկոս ձայն, և այդ դեպքում «Ելք»-ը կունենա 22-23 տոկոս, «Երկիր Ծիրանի»-ն՝ 12-13 տոկոս: ՀՀԿ-ն կունենա մոտ 45 ավագանու անդամ: Եվ դա հենց այն մեծամասնությունն է, որով նրանք կարող են ղեկավարել քաղաքը»,- ասաց սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանի՝ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցելու է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը:
«Հարցվածների 43 տոկոսը հետաքրքրված է ընտրություններով, 43 տոկոսը՝ոչ, 14 տոկոսը՝ դեռևս տատանվում է»,- նշեց Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ընտրազանգվածը հիմնականում 50-նն անց քաղաքացիներ են, «Երկիր Ծիրանի» կուսակցության մեծամասնությունը կանայք են, իսկ ՀՀԿ-ի ընտրազանգվածի տարիքային խումբը համաչափ է:
«Բնակիչներին հիմնականում հետաքրքրում են տրանսպորտի, աղբահանման, կանաչապատման, բակերի բարեկարգման, շենքերի տանիքների և վերելակների վերանորոգման խնդիրները»,- նշեց Ադիբեկյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Երկիր ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



