Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Երեւանցիների 72.3 տոկոսը ձայնը տալու է Տարոն Մարգարյանին. քաղաքապետի թեկնածուները բարելավել են դիրքերը

POLITICS

Երեւանցիների 72.3 տոկոսը առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին ձայն է տալու ՀՀԿ-ին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Նա տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են 1074 մարդկանց շրջանում, մեթոդը՝ դեմ առ դեմ, իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-9-ը:  Կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երեւան քաղաքի 12 վարչական շրջանները:

«Նիկոլ Փաշինյանին ձայն է տալու քաղաքացիների 15.5 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 4.7 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը՝ ընդգծելով, որ նախորդ հետազոտությունից հետո թեկնածուները բարելավել են դիրքերը:

Ըստ «Երևան քաղաքի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներն առ մայիսի 10-ը» (2-րդ փուլ) խորագրով հետազոտության արդյունքների՝  հարցվածների 95,9 տոկոսը տեղյակ է, որ մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրություններ, իսկ 4.1 տոկոսը՝ ոչ:

«Քաղաքացիների 56,1 տոկոսը նշել է, որ հետևում է քարոզարշավին, իսկ 43.9-ը՝ ոչ: Հարցին, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական ուժերի քարոզարշավին եք առավել շատ հանդիպել/տեսել, երեւանցիների 73,8 տոկոսը նշել է ՀՀԿ-ի, 46,3 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, 32,5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի»-ի»,-ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Երեւանցիների մեծամասնությունը (84.6%) քարոզարշավի հրապարակումների հանդիպել է հիմնականում հեռուստացույցով, ապա բակերում եւ սոցիալական ցանցերում:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 57.2 տոկոսը ծանոթացել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, 78.5 տոկոսը պատասխանել է, որ ծանոթացել է ՀՀԿ, 47.4 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, իսկ 36.5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրին:

«Քաղաքացիների 80.4-ը նախընտրական ծրագրերին ծանոթացել է հեռուստացույցի միջոցով: 83.3% մասնակցում է բակերում, համայնքներում իրականացվող հանդիպումներին, իսկ 16.7 տոկոսը՝ ոչ: 80.4 տոկոսը մասնակցում է ՀՀԿ-ի, 20.7 տոկոսը «Ելք» դաշինքի, իսկ  11.2 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հանդիպումներին»:

Երեւանցիների 67.1 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է  առաջիկա ընտրություններին:

Երկրորդ հետազոտության մեջ ընդգրկված հարցերից է օրինակ՝ որքանով եք կարևորում Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի տեսակների զարգացումը: Քաղաքացիների մեծամասնությունը՝ 86.7 տոկոսը շատ է կարեւոր մետրոյի զարգացումը, ապա տրոլեյբուսի եւ տրամվայի:

Երեւանցիներն ամռանը քաղաքում հիմնականում ցանկանում են տեսնել բացօթյա հաﬔրգներ, մանկական ﬕջոցառուﬓեր, ամառային ճամբարներ, քաղաքային և համայնքային սպորտային օլիմպիադաներ, պարային համույթների հաﬔրգներ, հայկական ուտեստների փառատոններ, հեծանվային արշաﬖեր:

Հարցին, թե ինչպես եք գնահատում քաղաքապետարանի/թաղապետարանների կողﬕց իրականացվող հուշարձանների պահպանման ﬕջոցառուﬓերը, քաղաքացիների 44.8 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ դրական, 20.9 տոկոսը՝ լիովին դրական, իսկ 11.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:

Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունից հետո դեռեւս մի քանի օր շարունակվող քարոզարշավի ընթացքում փոփոխություններ հնարավոր է տեղի ունեցած լինեն, սակայն հետազոտությունը ցույց է տալիս ընդհանուր պատկերը:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris