Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ 7 առաջատար ընկերություններ հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հարցում

ECONOMICS

 Ամերիկյան 7 ընկերություններ պատրաստ են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացնել ներդրումներ: Նրանց հետաքրքրությունների և ձեռնարկվելիք քայլերի մասին առավել առարկայական քննարկումներ կծավալվեն մայիսի 17-ին Հայաստանում տեղի ունենալիք վերականգնվող էներգետիկայի համաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ամերիկայի Մ իացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի համաժողովն այն ջանքերի շարունակությունն է, որոնք ուղղված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Նրա խոսքով` էներգետիկայի ոլորտը Հայաստանում աճ ապահովող ոլորտներից է, և այստեղ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, արևային և քամու էներգիան մեծ ներուժ ունեն:

«Այս համաժողովի շրջանակներում ներկայացնում ենք ամերիկյան 7 առաջատար ընկերությունների, որոնք հետաքրքրված են շուկայով, և հետաքրքրությունը կարող է հիմք հանդիսանալ գործընկերություն հաստատելու համար: Այս համաժողովը գործնական հնարավորություններ է տալիս ընկերություններին տեսնելու, թե ինչ պոտենցիալ կա, ինչպես կարելի է աշխատել և արդեն իսկ ձեռնամուխ լինել գործնական քայլերի` 55 մեգավատտ արևային կայանների կառուցման, տանիքներին արևային մարտկոցների տեղադրման ուղղություններով: Ինչպես նաև այլ հնարավորությունների մասով գործնական իրական քալեր պատրաստ են կատարվել»,- ասաց Յուսենը` հավելելով, որ 55 մեգավատտ կայանի կառուցման համար լինելու է մրցույթային գործընթաց և ընկերությունների ներկայացրած հայտերից ընտրվելու է լավագույն դիզայն առաջարկողը, որը հնարավորություն կստանա իրականացնել այդ աշխատանքները: Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:

Նրա խոսքով` ամերիկյան ընկերությունների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է ձևավորվել հայաստանյան էներգետիկ համակարգի նկատմամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարը, որպես ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում հաջող տնտեսավարելու օրինակ նշեց «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը:  

Նա նաև նկատեց, որ Հայաստանը պատրաստվում է էներգափոխանակումներ իրականացնել Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ շուկան միայն Հայաստանով չի սահմանափակվում` այլ ավելի ընդգրկուն և մեծ է դառնում:

Համաժողովը կազմակերպում են «Կոնտուր Գլոբալ» և «Ամերիաբանկ» ընկերությունները:

Մեթյու Յուսենը նաև հավելեց, որ, բացի էներգետիկայի ոլորտից, ամերիկյան ընկերությունների շրջանում կա նաև հետարքրքություն հանքարդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ: «Աշխատելով ՀՀ կառավարության հետ` փորձում ենք նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի բիզնես միջավայրը հետաքրքրված լինի ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference