Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ նյարդավիրաբույժներն արժանապատվորեն են ներկայացնում հայաստանյան բժշկությունը միջազգային հարթակներում

INTERNATIONAL NEWS

 Աշխարհի տարբեր երկրների անվանի նյարդավիրաբույժներ են ժամանել Երևան` մասնակցելու Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարին: Համագումարի նպատակն է քննարկել վերջին տասնամյակներին ձեռք բերված փորձը, գիտելիքները, ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում դրանց կիրառմանը, նպաստել ոլորտի մասնագÕ �տների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը և հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:  

Հայաստանում առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքի հիմնադիր,պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը նշեց, որ համագումարն ուղղված է լինելու նյարդավիրաբուժության ոլորտում առաջնային կարևորության խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի հետագայում ոլորտի զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ քննարկումները կանցնեն ստեղծագործական բարձր մակարդակով` դրական քննադատության առկայությամբ: Վրաստանից ժամանած բժշկականգիտությունների դոկտոր Շալվա Էլիավան, ով մանագիտացած է անոթային նյարդավիրաբուժության և գլխուղեղի ուռուցքի բուժման ոլորտում, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում և հայ գործընկերներն արժանապատվորեն են ներկայացնում ոլորտը միջազգային հարթակներում:

ՀՀ առողջապահության նախարարության համաձայն` նյարդավիրաբուժական գիտությունն ու ծառայությունը զարգացում են ապրում Հայաստանում: Երկրում գործում է 8 նեյրովիրաբուժական կլինիկա, և տարեկան իրականացվում է 2500 վիրաբուժություն: Սփյուռքի ջանքերի շնորհիվ նաև հայաստանյան նյարդավիրաբուժությունը ներկայացված է միջազգային մակարդակով:

Ուկրաինայի առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Եվգենի Պեդաչենկոն իր հերթին նշեց, որ այս խրթին ժամանակներում հաճելի է հանդիպել և բարեկամական կապեր հաստատել այլ երկրների գործընկերների հետ: «Նման հավաքների ժամանակ մենք մի քանի նպատակ ենք հետապնդում, որոնցից հիմնականը ժամանակակից նյարդավիրաբուժության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերայլ գաղափարների փոխանակումն է: Ինձ մասնավորապես հետաքրքրում են ողնաշարի,  նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը վերաբերող հարցերը: Նմ ան համագումարները ավանդական են, որոնց ժամանակ կլինիկաները ցույց են տալիս այն լավագույնը, որոնց հասել են ներկա պահին»,-ասաց նա:

Համագումարի շրջանակում կկազմակերպվեն ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ուսուցման վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվի նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդես:

Սևծովյան երկրների առաջին միջազգային նյարդավիրաբուժական համագումարը տեղի է ունեցել 1999 թվականին ռումինական Կոնստանցա նավահանգստային քաղաքում: Հայաստանում համագումարն անցկացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է այն կազմակերպել:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding