Թրամփը հուսով Է, որ Լավրովի հետ հանդիպումը կօգնի մեծ թվով կյանքեր փրկել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով Է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կմոտեցնի խաղաղության հաստատումը Սիրիայում եւ Ուկրաինայում: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը ենթադրել Է, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած քննարկումը վերջին հաշվով մեծ թվով կյանքեր կփրկի:
«Կարծում եմ՝ մեր զրույցը գերազանց Էր: Այն վերաբերում Էր Սիրիային եւ Ուկրաինային: Հնարավոր Է՝ այդ քննարկման շնորհիվ շատ ավելի քիչ մարդիկ կսպանվեն, եւ այն վերջին հաշվով թույլ կտա խաղաղություն հաստատել»,- ասել Է Թրամփը:
«Լավ Է, որ ես հանդիպում եմ մարդկանց հետ»,- նշել Է նա եւ պատմել, թե ինչպես Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեց հանդիպել Լավրովի հետ: «Ինձ բավարարում են նման հանդիպումները, դա լավ Է, այլ ոչ թե վատ»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
ԱՄՆ-ի նախագահի հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին: Դրա արդյունքների վերաբերյալ Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը մտադրություն Է հայտնել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սերգեյ Լավրովը «գործի մարդիկ» Է անվանել Թրամփի վարչակազմի աշխատակիցներին: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ չնայած հայտնի բոլոր դժվարություններին, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կարող են եւ պետք Է միասին օգնեն լուծելու միջազգային օրակարգի հանգուցային հիմնախնդիրները:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



