ԱՄՆ հետախուզության զեկույցը Ղարաբաղի մասին
POLITICSՄայիսի 11-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը Կոնգրեսին է ներկայացրել 2017 թվականի կանխատեսումներով իր զեկույցը: Դրանում, մասնավորապես, նախազգուշացվում է, որ առկա է հավանականություն, որ Լեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողությունները:
«Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ աճել է 2016թ. ապրիլին, կողմերի՝ փոխզիջումների չգնալը և ներքին ճնշման ուժեղացումը ենթադրում են, որ 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- ասվում է զեկույցում:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կարծիքով՝ 2017թ. Ադրբեջանում աճում է այլախոհների ճնշման միտումները՝ իշխանության պահպանման նպատակով, քանի որ բնակչությունը ռեժիմին մարտահրավեր է նետում՝ կապված երկրում տնտեսական խնդիրների հետ:
Ներքին խնդիրներին զուգահեռ՝ Բաքում կփորձի հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի հետ հարաբերություններում:



