Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ և երբեք չտրտնջալ․ Լիլի Էլբակյանը 31 տարեկան է

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը: Տոնական օրվա անակնկալների եւ ամենամեծ ցանկությունների մասին Լիլին պատմել է Life.panorama.am-ին:

«Ծննդյանս օրվա անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից: Առաջին անակնկալն արեցին իմ սիրելի Խամաճիկների պետական թատրոնի դերասանները, ովքեր այժմ «Մշակութային կանգառ» ծրագրով հյուրախաղերի են Լոռիում եւ Ստեփանավանում: Նրանք կեսգիշերին ֆեյսբուքով ուղիղ եթերով միացան, իսկ երբ տեսա, թե ինչ պատրաստություն են տեսել հատուկ ծննդյանս օրը շնորհավորելու համար, շատ հուզվեցի՝ տորթ, տոնական գլխարկներ, սուլիչներ եւ այլն: Մի խոսքով՝ ամեն հնարավորն արել էին ինձ ուրախացնելու համար, այսօր էլ կրկին ուղիղ միացմամբ, բայց արդեն մարզերի բնակիչների հետ միասին շնորհավորել են ինձ: Ի դեպ՝ հետաքրքիրն այն է, որ ընկերներիս միջնորդությամբ ինձ շնորհավորում են անծանոթ մարդիկ, ինչն էլ ավելի հաճելի է: Թատրոնն իմ երկրորդ, եթե ոչ առաջին տունն է, ուստի սիրելի թատրոնիս աշխատակիցների նման անակնկալը այս տարեդարձս անմոռանալի դարձրեց: Ես լիարժեք եմ իմ թատրոնով, այսօր էլ թեեւ ընկերներս թատրոնում չեն, բայց հասցրել եմ գնալ, կարոտս առնել ու հետո նոր միայն գալ տուն»,- պատմեց Լիլի Էլբակյանը՝ նշելով, որ գործընկերներին չի կարողացել միանալ, քանի որ երեկ ներկայացում ուներ Կամերիային թատրոնում:

Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը ժպիտով նկատեց.

«Քանի որ ներկայացման էի, ուշ գնացի տուն, երեխաներս էլ արդեն քնած էին, սակայն գիշերվա ընթացքում տղաս սովորաբար արթնանում է: Այս գիշեր էլ, երբ որդիս արթնացավ, ասացի՝ «Գիտես, այսօր մամայի ծնունդն է», նա էլ թե՝«Գիտեմ, արի պաչիկ անեմ»: Այդպիսով ծննդյանս ամենաքաղցր համբույրը ստացա: Դե իսկ առավոտյան աղջիկս երգեց ինձ համար, հետո քույր ու եղբայր պարեցին ու մամային շնորհավորեցին: Այսինքն՝ տոնական օրս ապահովված է»:

Ինչպես շատերը գիտեն՝ Լիլի Էլբակյանը չի սիրում ծննդայն օրը նշել, բայց ամեն տարվա նման, այսօր էլ նրա մայրը՝ ՀՀ Վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը, դստեր համար տոնական խնջույք կկազմակերպի.

«Ինձ ճանաչողները գիտեն, որ չեմ սիրում ծննդայնս օրը նշել: Եթե բալիկներիս խնամքի հարցը չլիներ, գուցե հենց երեկ գիշեր վեր կենայի ու գնայի թատրոնի ընկերներիս մոտ՝ Լոռի: Այսօր էլ, երբ հորդառատ անձրեւ էր գալիս, մեքենայով գնում էի աշխատանքի, լսում էի Զեմֆիրա, ու հավատացեք՝ այդպիսով մեծ հաճույք էի ստանում ծննդյանս օրից: Բայց, ծնողներս ամեն տարվա նման չեն թողնի, որ ծննդյանս օրն անաղմուկ անցնի: Նրանք հաստատ հայկական խորոված կպատրաստեն ու մտերմիկ ընտանեկան երեկո ինձ կպարգեւեն: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ծնողներիս, որ կան իմ կյանքում, մորս եմ շնորհակալ, որ մեծ դժվարությամբ ինձ ունեցել ու մեծացրել է, նրա բոլոր ապրումները ես զգում եմ հիմա, երբ ինքս էլ մայր եմ: Այսօր տոնական տորթ եմ նվիրելու մորս ու շնորհավորելու եմ նրան, քանի որ, ըստ իս, այս օրն ավելի շատ նրանն է, քան իմը»,- ընդգծեց դերասանուհին:

31-ամյա Լիլի Էլբակյանը շնորհավորաքների ու բարեմաղթանքների պակաս հաստատ չի զգա, իսկ հարցին, թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում, պատասխանեց.

«Մինչեւ 30 տարեկանը՝ ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչ եմ դառնալու եւ առհասարկ, իմ բոլոր անելիքները, անգամ ամեն օրվա գործերը հստակ պլանավորում էի, իսկ 30-ից հետո մի շրջանում եմ հայտնվել, երբ ես իսկապես չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Սա գուցե լավ է, քանի որ այն ժամանակ ես մաքսիմալիստ էի եւ կյանքից ուզում էի ստանալ ամեն ինչ, իսկ հիմա ես ուղղակի նոր բաներ եմ փորձում, որոնք ինձ ուրախացնում են, պահի տակ երջանկացնում: Հիմա Ինձ մաղթում եմ չմոռանալ, որ ես երջանիկ եմ, որովհետեւ մեկ-մեկ հոգսերի, խնդիրների մեջ ես դա մոռանում եմ: Ուզում եմ՝ ամեն օր հիշել, որ արդեն մեծ երջանկություն է, որ օրը բացվել է, որ երեխեքս առողջ են, որ ծնողներս ու ամուսինս կողքիս են: Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ եւ երբեք չտրտնջալ»:

Դերասանուհին վստահեցնում է, դեռ մանկուց մեծ սիրո մեջ է մեծացել, սակայն այս հարցում ինքն իրեն մի փոքր «ագահ» է համարում.

«Դեռ փոքրուց միշտ շատ բաց ու անկեղծ եմ եղել, ասել եմ այն, ինչ մտածում եմ, շատերն անգամ իմ անկեղծությունից նեղվում են, քանի որ բացեիբաց արտահայում եմ մտքինս: Իմ ողջ կյանքի ընթացքում անդադար սեր եմ զգացել թե ընտանիքում, թե շրջապատում: Ու թեեւ այդ սերն այնքան շատ է եղել ու կա, որի կարիքը պետք է, որ չունենայի, բայց ներքուստ մի զգացողություն ունեմ, որը հուշում է՝ միշտ սիրո կարիք ունեմ: Ես ինքս էլ ընդունակ եմ աննկարագրելի շատ սիրելու, ուստի միշտ ուզում եմ նույնքան էլ սեր ես զգամ, թեեւ շեշտում եմ՝ Փառք Աստծո, սիրո պակաս հաստատ չունեմ: Այս զգացողությունը ապրել եմ դեռ մանկուց, ու գուցե դա վատ է, քանի որ այդպիսով նշանակում է, թե չեմ գնահատում այն, ինչ ունեմ, բայց սա մի ուրիշ բան է, որը բառերով դժվար է նկարագրել: Պարզապես ագահաբար ուզում եմ անդադար սեր զգալ էն մարդկանցից, ում ինքս էլ չափազանց շատ եմ սիրում: Իմ ցանկությունները միշտ ինձնից առաջ են ընկնում, ու երբ հանկարծ դրանք չեն իրականանում իմ պատկերացրածի նման, ես սկսում եմ տխրել: Երեւի սա մասնագիտությունիցս էլ է գալիս՝ ռեժիսորի աչքով միշտ շատ մեծ բաներ եմ երեւակայում ու սպասում անսովոր իրադարձությունների»,- ավարտեց հոբելյարը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign