Louis Vuitton նորաձեւության տունը շոու Է կազմակերպել «Խելագար Մաքս»-ի ոճով
SOCIETYՖրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը ներկայացրել Է նոր տարեշրջանի հավաքածու: Այն իրականացվել Է ֆուտուրիստական ոճով եւ հիշեցնում Է «Խելագար Մաքս»-ի ֆիլմի հերոսներին, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
Հավաքածուում օգտագործված Է գորշ կանաչ գույների հագուստ՝ ճարմանդներով, կիսաշրջազգեստներ՝ բալետի պարազգեստի օրինակով, կուրտկաներ, շալվարներ եւ կիսաշալվարներ, ինչպես նաեւ պայուսակներ ու աքսեսուարներ, այդ թվում՝ գոտիներ, որոնք փաթաթվում են ձեռքի վրա: Ցուցադրման գլխավոր առանձնահատկությունն այն Է, որ հագուստը ներկայացրել են անդրոգին արտաքինով մոդելներ:
Ցուցադրությունը կայացել Է Փարիզի Louis Vuitton Foundation գեղարվեստական պատկերասրահում:
Louis Vuitton ընկերությունը հիմնվել Է 1854 թվականին Ֆրանսիայում՝ սնդուկներ եւ բեռնարկղեր պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Այն մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ զարդերի արտադրության մեջ: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: 2013 թվականի նոյեմբերից Louis Vuitton-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է Նիկոլյա Գեսկյերը:



