Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինձ համար ամենակարեւոր բանը մարդկային հարաբերությունների մեջ մասշտաբայնությունն է. Ստեփան Ռոստոմյան

SOCIETY

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց կոմպոզիտոր, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի հետ

- Պարոն Ռոստոմյան, 18 տարի է արդեն՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն եք անում, ի՞նչ հեռանկարներ ունի այսօր մեր երկրում ապրող եւ ստեղծագործող մարդը, ի՞նչ խնդիրներ կմատնանշեք։

- Մեր մեծերը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Սարոյան, Ազնավուր, բոլորը դուրս են եկել մեծ շրջանակներից, մեկը՝ Փարիզից, մեկը՝ Պոլսից, մեկը՝ Մոսկվայից, այսինքն՝ միջավայրը շատ կարեւոր է, որովհետեւ միջավայրն է ստեղծում Մեծին։ Նավերին օվկիանոսներ են պետք նավարկության համար։ Հիմա Հայաստանը երբեք «օվկիանոս» չի եղել, եւ մեր բոլոր մեծ երաժիշտները, գրողները գնացել սովորել են դրսում, կայացել ու հետ վերադարձել։ Նրանք ոչ թե օտարամոլ էին, այլ մթնոլորտ էր պետք արվեստի համար։ Մեր փառատոնի հիմնական նպատակն էլ այդ մթնոլորտը, մասշտաբը ստեղծելն էր, որ հայ արվեստագետի համար դառնա սովորական իր երկրում լսել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Մենք, երբ ուսանողական տարիներին Պենդերեցկուց մի նոտա էինք ճարում, դա համարում էինք մեծագույն հաջողություն, իսկ հիմա Պենդերեցկին գալիս է Հայաստան, ու երիտասարդ կոմպոզիտորներն առիթ ունեն ոչ միայն իր արվեստի, այլեւ անձնապես իր հետ շփվելու։ Դա շատ մեծ բան է, եւ մեծ հեռանկար բացվեց հայ երաժշտի համար։ Այսօր փառատոնը համարվում է Եվրոպայի առաջատարներից մեկը եւ 10 լավագույնների մեջ է մտնում։ Մենք Եվրամիության անդամ չենք, բայց փառատոնը Եվրամիության անդամ է, եւ հավասարը հավասարի պես ենք խոսում այդ սեղանի շուրջ։

- Երաժշտության մեջ՝ «Երեւանյան հեռանկարները», կինոյում՝ «Ոսկե ծիրանը», մեկական օրինակը կարո՞ղ է Ձեր նշած փոփոխությունն ապահովել, միջավայր փոխել։

- Շատի խնդիր չկա, Թուրքիան 8 փառատոներով է ներկայանում Եվրամիության մեջ, բայց Հայաստանը՝ մեկով, եւ այդ մեկը լիդերներից մեկն է, ուրեմն որակի մեջ է հարցը։ Շատ բարձր եմ գնահատում «Ոսկե ծիրանը», որը լուրջ մտածողություն փոխեց այս երկրի մեջ, բայց կինոյի համար շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են պետք։ Այս հարցերը նաեւ կոնկրետ անհատների հետ են կապված, օրինակ՝ ժամանակին Հենրիկ Իգիթյանը մի ամբողջ դարաշրջան ստեղծեց նկարչության մեջ եւ նոր ճանապահներ բացեց շատերի համար, հիմա չկա ինքը, ու այդ ամեն ինչն էլ չկա։ Այսօր այդ անհատներն են պետք Հայաստանին ու նաեւ աշխարհին, որովհետեւ այսօր աշխարհում ոչ թե ֆինանսական խնդիրներ կան, այլ լուրջ անհատների խնդիրներ։

- Բայց արվեստագետներից շատերը դժգոհում են հենց ֆինանսների բացակայությունից, պետության վերաբերմունքից, եւ որ մեր երկրում ապրել-ստեղծագործելու համար տարրական պայմաններ չկան։ Ինչպե՞ս կհակադարձեք այս մարդկանց։

- Չեմ ուզում որեւէ մեկին հակադրվեմ, որովհետեւ ամեն մարդ իր օրինակն ունի, կյանքի ապրելու ձեւը, ռուսական մի խոսք կա՝ «աբիժնիկ», դա իմ ամենաչսիրած երեւույթն է։ Քաղաքացին նա է, որ մտածում է, որ ոչ թե պայմաններ ստեղծվեն, ու ինքն այդ շքեղ պայմաններում ստեղծագործի, այլ թե ինքն ինչ կարող է անել։ Մենք դարավոր երկիր ենք, բայց պետականություն չենք ունեցել հարյուրավոր տարիներ եւ, լինելով 20-25 տարվա նորաստեղծ պետություն, ուզում ենք միանգամից համեմատվել եվրոպական դարերով թալանված ու հարստացած երկրների հետ, որոնք պալատներ, թագավորներ ու թագուհիներ ունեն, իսկ կարո՞ղ եք ցույց տալ մեր պալատները, թագավորությունը, մենք ունեցել ենք միայն հզոր եկեղեցի, որն էլ մեզ պահել է։ Իսկ այս 25 տարիների ընթացքում մենք շատ բաների ենք հասել։

- Օրինակներ կնշե՞ք։

- Մենք չպետք է նշենք, երբ փառատոնը հյուրեր է ունենում, իրենց ավելի տեսանելի է դա, իրենք այստեղից շփոթված են գնում։ Այն, ինչ թույլ ենք տալիս մեզ փառատոնի շրջանակներում, ոչ միայն այն առումով, որ փող ունենք ու բերում ենք մեծ արտիստների, որովհետեւ, եթե բերում ենք, ուրեմն ունենք նաեւ այդ պահանջարկը, բայց, օրինակ, Ադրբեջանն ավելի հարուստ երկիր է, քան Հայաստանը, ամեն ինչ արեց, որ միջազգային մակարդակի փառատոն ունենա՝ հրավիրելով տարբեր մարդկանց, բայց ոչ մեկը չի գա այդ երկրում իր կյանքը դնի, որ մշակույթ ստեղծի։ Կարող է 10 անգամ Իսրայելի ֆիլհարմոնիկի համերգը դնեն, բայց դա փառատոն չէ, նրանք այդ մշակույթը չունեն։

-Բայց Ադրբեջանից այս տեմպերով չեն արտագաղթում, տարեկան 30 հազար մարդ է հեռանում Հայաստանից, եթե շատ բաների ենք հասել, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։

- Դա մոլորություն է, որ մարդկանց մեջ գցում ու տարածում են։ Ես թվերը նկատի չունեմ, գուցե թվերն ավելի քիչ են ասում՝ չգիտեմ, ես երեւույթի մասին եմ խոսում։ 89թ․-ին աշխատում էի Շոտլանդիայում եւ 88-ի երկրաշարժից հետո մեծ ցնցում էի ապրել, որովհետեւ Վանաձորում՝ այն քաղաքում, որտեղ ապրում էի, լրիվ ավերված էր, ու միշտ դեմքս դժգոհ էր, իսկ թարգմանչուհին, որի հետ աշխատում էի, միշտ ժպտում էր։ Ես էլ իրեն նայելով ասում էի՝ դու խնդիր չունե՞ս, որ միշտ ժպտում ես, ասում էր՝ ի՞նչ խնդիր, ասում էի՝ հորինում եմ քեզ համար խնդիր, սիրում ես մի տղայի, ով դավաճանեց քեզ ու գնաց, ինքը մտածեց ու ասաց՝ լավ չէ՞, որ շուտ իմացա...։ Այսինքն՝ հայերը միայն Հայաստանից չեն փախչում, այսօր ամբողջ մոլորակը խնդիր ունի, Ամերիկան, Եվրոպան լցված են չինացիներով, դա շատ նորմալ է։ Մեր ազգն ունի պանդխտության երգեր, այսինքն՝ դարերով հայերը հայտնվել են տարբեր տեղերում, հայը չի կարող մի տեղում նստել, ինքը պիտի գնա ու բերի։ Եվ ես ավելի ուրախ եմ, որ ոչ թե մնում են այստեղ ու կորում, այլ գնում են ու մշակույթ են ստեղծում, ի վերջո այն փողն էլ, որ դրսից գալիս է Հայաստան, իրենց միջոցով է գալիս։

- Բայց լավ կլիներ, որ նաեւ վերադառնային։

-Վերադառնում են։ Շառլ Ազնավուրն ինձ համար մեծագույն հայն է, մի անգամ ինձ ասաց՝ եթե մեկի մեջ անգամ 25 տոկոս հայկական արյուն կա, ինքն ինձ համար հայ է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսօր Սերգեյ Խաչատրյանը լիներ Հայաստանում, մենք Սերգեյ Խաչատրյան չէինք ունենա, նույնը՝ Նարեկ Հախնազարյանի դեպքում։ Հիմա մեծ հերոսությո՞ւն է Հայաստանում մնալը, թող գնան, սովորեն, աշխատեն ու բերեն դա Հայաստան։ Չեմ ասում՝ դատարկվի Հայաստանը, որովհետեւ մի մասն էլ, որ ավելի ուժեղ են, կամքի ուժ ունեն, այս քարի մեջ ծաղկացնում են երկիրը, ես այդ մարդկանց կողմնակիցն եմ։ Իսկ այն մարդիկ, որոնք միշտ դժգոհում են, այդ մարդկանց տանես-գցես Փարիզ էլ, իրենք պիտի դժգոհեն։ Տեսակի հարց է, ու ցավում եմ, որ այդ տեսակն այսօր շատացել է Հայաստանում։ Չեմ ասում վիճակը լավ է, մենք էլ շատ մեծ ֆինանսական խնդիրներ ունենք մեր փառատոնի հետ, բայց բնական է, կամ պիտի հաղթես, կամ հաղթվես։

- Իշխանությունը ժողովրդին հիշում է ընտրությունից ընտրություն, ժողովուրդն էլ ամեն անգամ խաբվում է այդ խոստումներին կամ էլ իր ձայնի դիմաց փող է վերցնում, մի մասն էլ հուսահատվում եւ արտագաղթի ճանապարհն է բռնում։ Այս իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք։

- Եթե ասենք, որ կաշառելն ու կաշառվելը, խաբելն ու խաբվելը միայն հայերին են բնորոշ՝ ներող կլինեք, իսկ Թրամփն ի՞նչ արեց, ուղղակի նրանք ժպտալով, կիրթ ձեւով են խաբում, մեզ մոտ՝ մի քիչ ավելի բաց։ Քաղաքականությունը հավերժական բան չէ, դա պահի բան է։ Ես ոչ մի անգամ որեւէ կուսակցության մեջ չեմ եղել, նույնն էլ՝ այսօր։ Հայաստանից չես կարող հիմա մեծ բաներ պահանջել, ի վերջո, քաղաքականությունը ստեղծում են մեծ երկրները, մենք պետք է լինենք այնքան ճկուն, որ ոտատակ չընկնենք։ Բնականաբար, երկիրն աղքատ է, այնպես չէ, որ մեր ղեկավարները լավագույններն են, էլի անհատների խնդիր է։ Պետք է կարողանաս չքանդել, փոխել՝ չի նշանակում քանդել։ Ինձ համար լավ օրինակ է Շոստակովիչը, ով կենաց էր խմում մեկ բաժակով ու ասում էր՝ չեմ ուզում ոչ մի լավացում, թող գոնե այսպես մնա, որովհետեւ ինքը գիտեր, թե ամեն լավացումն ուր է տանում։ Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին, լավը լինեինք՝ լավը կունենայինք, մենք ստեղծողներից դարձել ենք սպառողներ, այ, ինչքան կմնանք սպառող, այնքան շուտ երկիրը կսպառվի ու կվերջանա։ Ուզում ես՝ Թրամփին բեր Հայաստանի նախագահ դիր, ինքը չի կարողանա ավելի շատ ու լավ անել, քան արվում է հիմա, որովհետեւ Հայաստանի պայմանները լրիվ ուրիշ են, մենք լրիվ ուրիշ խաղերի մեջ ենք դրված, ուղղակի արդեն մարդկանց համբերությունը չի հերիքում։ Ինձ համար ամենակարեւորը մարդկային որակներն են։ Ես առիթ եմ ունեցել 3 նախագահների օրոք էլ Հայաստանում աշխատել։ Համենայնդեպս, 3-րդ նախագահի օրոք հնարավոր եղավ հասնել այն բարձունքների, ինչին որ հասել ենք։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի շնորհիվ էր դա, կարող է նա այդքան էլ չի հասկանում, հասկանալ պետք չէ, պետք է հայի սիրտ ունենաս, եւ ամենակարեւորն այն է, որ ինքը լսելու հատկություն ունի։ Այսօր, որ մենք ունենք այդպիսի փառատոն, որն աշխարհում հայտնի դարձավ, դա իր անձնական մասնակցությունն էր եւ հովանավորությունը։ Հիմա էլ քաղաքապետի ընտրություններն են, որտեղ ինձ համար առաջին հերթին մարդկային տեսակն է կարեւոր։ Այդ առումով իմ համակրանքը գործող քաղաքապետի օգտին է, որովհետեւ իր հետ շփման տարբեր առիթներում տեսել եմ, որ սեր ունի երկրի հանդեպ, շատ բան է արված, շատ բան էլ կարելի է անել՝ տրանսպորտ, աղբահանություն։ Դրանք այն բաներն են, որ չեն լինի, երբ մենք ավելի կիրթ դառնանք։ Հետո ես նկատել եմ, որ եթե անգամ իրեն քննադատում են, թուր ու թվանքով չի ընդունում, լսելու, սատարելու հատկություն ունի։

- Եթե չեմ սխալվում, նա նույնպես փառատոնի հովանավորներից է։

- Այո, նա այս ընթացքում փառատոնի կողքին է եղել, նրա վերաբերմունքը հատուկ է ոչ միայն մեր փառատոնի, այլեւ մշակույթի հանդեպ, եւ ես կարծում եմ՝ արժե, որ ինքը շարունակի իր գործը։ Թող մի անգամ էլ աշխատի ու ցույց տա իրեն, մնացած 2 թեկնածուների մասին չեմ խոսում, որովհետեւ էլի հայ մարդիկ են, իրենց նկատմամբ ոչ մի նեգատիվ բան չունեմ, բայց նայելով իրենց՝ տեսնում եմ, որ շատ ջղաձիգ են, ու կուզեի, որ դա իրենց միջից դուրս գար։

- Ջղաձիգ են, որովհետեւ քաղաքապետարանը, օրինակ, տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում ծառայողական մեքենաների վրա, մի տեղ ծաղիկ են տնկում, մի տեղ՝ ծառեր հատում, սա բարձիթողի վիճակ չէ՞։

- Գիտեք, գլոբալ հարցեր կան, ասենք՝ տան հիմքերը քայքայված են, տանիք չկա, տունը պիտի փլվի, խոսում են տան միջի գույքի՝ պրիմիտիվ, փոքր բաների մասին։ Թող հարուստ երկիր լինենք, ծառայողական մեքենաներ էլ ունենան, բենզին էլ ծախսեն, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում, ես ուզում եմ, որ Հայաստանի նախագահը, քաղաքապետը, վարչապետը, մտավորականը լավ հագնվեն։ Ոչինչ, թող քաղաքապետարանը շատ ծառայողական մեքենաներ էլ ունենա, իրեն մի քիչ պաշտոնյայի դերում զգա, եթե այսօր չարաշահումներ են անում, ուրեմն դա կրթության պակաս է, ինտելեկտի պակասի խնդիր է, այլ ոչ թե լավ ու վատ մարդու խնդիր, դեռ չենք հասել դրան, եվրոպական ինչ-որ մի երկրում նախարարը կարող է ոտքով կամ հեծանիվով շրջել, դա իր համար նորմալ լինի, բայց մենք չենք հասել դրան, դա մեծ ընթացք է, եւ մի քիչ համբերել է պետք։ Ինձ համար ամենակարեւոր բանը մարդկային հարաբերությունների մեջ մասշտաբայնությունն է, երբ մեկը չունի մասշտաբային մտածողություն, ուրեմն այդ մարդու հետ չես կարող տեղ հասնել։ Տարոն Մարգարյանն ինձ համար այդ մասշտաբային մարդն է, բայց նաեւ պետք է այդպիսի մասշտաբային մտածող թիմ լինի։ Ամեն դեպքում, ուզում են նաեւ նշել․ եթե քաղաքապետն իր կողքին Արամ Սուքիասյանի նման մշակութային մարդ է պահում, ուրեմն բռավո նրան։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns