Գերմանիայի ֆինանսների նախարարն առաջարկել Է ստեղծել եվրոգոտու երկրների խորհրդարան
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հանդես Է եկել եվրոգոտու երկրների խորհրդարան ստեղծելու նախաձեռնությամբ՝ եվրոպական ինտեգրացումն ուժեղացնելու համար:
«Ես այդ մասին խոսել եմ Էմանուել Մակրոնի հետ. Եվրախորհրդարանի անդամների հետ կարելի Է ստեղծել եվրոյի գոտու խորհրդարան, որը խորհրդատվական աջակցություն կցուցաբերեր Եվրոպայի կայունացման մեխանիզմին»,-հաոյտարարել Է Շոյբլեն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Գերմանացի նախարարը մեկնաբանել Է Ֆրանսիայի նորընտիր նախագահի տնտեսական ծրագրի «եվրոպական» կետերը, մասնավորապես, միասնական ֆինանսական նախարարության կազմակերպման եւ եվրոգոտու ընդհանուր բյուջեի ստեղծման վերաբերյալ:
«Նախագահ Մակրոնը եւ ես լիովին համակարծիք ենք, որ եվրոգոտու ամրապնդման համար կա երկու եղանակ՝ փոխել (ԵՄ-ի համար հիմնարար Հռոմի համաձայնագրի) Տրակտատները կամ դա անել միջկառավարական շփումների պրագմատիկ ճանապարհով: Տրակտատների փոփոխումը կպահանջի միահամուռություն եւ ազգային խորհրդարանների հավանությունը, իսկ մի քանի երկրներում նաեւ հանրաքվեի անցկացում: Բայց քանի որ ներկա պահին դա իրատեսական չԷ, այժմ մենք պետք Է փորձենք առաջ գնալ՝ օգտագործելով առկա գործիքները»,-հավելել Է Շոյբլեն, որը մայիսի 11-ից մինչեւ 13-ը մասնակցում Է «մեծ յ ոթնյակի» ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների՝ իտալական Բարիում ընթացող հանդիպմանը:
Ավելի վաղ ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը ZEIT պարբերականին տված հարցազրույցում հանդես Է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին:
«Եթե Եվրախմբի պետությունները պետք Է լուծեն ընդհանուր խնդիրներ, ապա բյուջեի համատեղ ֆինանսավորումն իմաստ ունի»,-ասել Է Շուլցը: Նա հավելել Է, որ «ոչինչ չխոստացող եւ անարդյունք գագաթնաժողովների հավերժական ռիթմից դուրս գալու համար մեզ ռազմավարություն Է հարկավոր տնտեսության աճն արագացնելու եւ եվրոգոտում աշխատատեղերն ավելացնելու համար»: Եվրոգոտու երկրների զարգացումը հարկավոր Է բոլոր նրանց, ովքեր «չեն պաշտպանում սահմանափակումների քաղաքականությունը, որը վարում Է ԱՄՆ-ը, եւ Brexit-ի հաղթանակը», նշել Է Շուլցը:
Նա հայտարարել Է, որ իր նախընտրական արշավում մտադիր Է կողմնորոշվել դեպի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, որի եվրոպամետ դիրքորոշումը հաղթեց: «Ես նույնպես պատրաստվում եմ դա անել»,-ասել Է Շուլցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
3
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
4
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



