Tesla-ն սկսել Է «Արեւային տանիքների» պատվերներ ընդունել
SOCIETYՄիացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել Է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար: Իր Twitter-ում այս մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձեռնարկատերը եւ Tesla-ի մյուս ներկայացուցիչները նորույթը կոչում են «Արեւային տանիք»(Solar Roof): Այն «կարող են պատվիրել գրեթե ցանկացած երկրից: «Կայանքն այս տարի հասանելի կլինի ԱՄՆ-ում եւ հաջորդ տարվանից արտասահմանում»,- գրել Է Մասքը: Կայքում զետեղված՝ երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են պատվիրել նորույթը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս երկրներն առայժմ չկան:
Ինչպես հետեւում Է Tesla-ի ներկայացրած նյութերից, խոսքը վերաբերում Է այն մարտկոցներին, որոնք մակերեսով գրեթե նույնքան մեծ են, որքան բուն տանիքը: Tesla-ում պնդում են, որ նյութն ամրությամբ համեմատելի Է պողպատի հետ:
Ընկերության հայտարարության մեջ նշված Է, որ «Արեւային տանիքի» մեկ քառակուսի ֆուտը (0,09 քառակուսի մետր) կարժենա 21,85 դոլար»: Գինը կարող Է փոխվել կախված պատվածքի տիպից եւ այլ գործոններից: Tesla-ում նշում են, որ նորույթը թույլ Է տալիս զգալի միջոցներ տնտեսել Էլեկտրականության վարձի համար: «Արեւային տանիքում» կարելի Է մոնտաժել ջեռուցիչ տարրեր՝ ձմռանը նստող ձյունը հալեցնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



