Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տոնավաճառների աշխատակիցների առջև խնդիր ենք դրել տրամադրել ՀԴՄ կտրոնները. Վարդան Հարությունյան

SOCIETY

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում մի շարք տոնավաճառների աշխատակիցների դժգոհություններին` կապված հարկային մարմինների աշխատակիցների գործունեության հետ: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ հարկային մարմինների աշխատանքը միտված է տոնավաճառներում գործունեություն ծավալող անձանց շրջանառությունը ֆիքսելուն, որպեսզի հստա կ լինի, թե նրանք որքան հարկ պետք է վճարեն: «Եթե նրանք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի իրենք հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտել է, լսել է նրանց առաջարկները: «Այն մարդիկ, ովքեր բողոքում են, ովքեր հանձնախումբ են ստեղծել և որոնց հետ մենք աշխատում ենք, առաջարկներ են ներկայացրել: Մոտ ժամանակներս իրենք այդ առաջարկների պատասխանները կունենան»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանը նշեց, որ այդ հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ իրենք ասել են, որ պատրաստ են տոնավաճառներում փոքր և միջին բիզնեսով զբաղված մարդկանց առաջարկել հաշվապահական օգնություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրականացնել փաստաթղթաշրջանառությունը և հնարավոր լինի ֆիքսել նրանց շրջանառությունը: «Մենք իրենց հաշվապահներով կօգնենք, իրենց վրա այդ ծախսը չենք թողնի: Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք նրանց առաջ, ՀԴՄ կտրոն տրամադրելն է: Ուրիշ խնդիր նրանց առաջ դրված չէ: Իսկ եթե նրանց շրջանառության շեմը բարձրանում է, դա ադեն փոքր բիզնես չէ: Այդ դեպքում նրանք պարտավոր են աշխատել ավելացված արժեքի հարկով, ունենան հաշվապահ: Եթե չեն ցանկանում ունենալ հաշվապահություն, մենք այդ հարցով էլ իրենց կօգնենք, սակայն նախկին վիճակն այլևս չի լինելու: Իրենք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն»,- պարզաբանեց Վարդան Հարությունյանը:

Նա հավելեց, որ այս հարցում ՊԵԿ-ին պետք է աջակցի նաև հասարակությունը: Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է շրջանառությունը հստակ ֆիքսեն: Մենք փոքր և միջին բիզնեսին չենք ասում գնացեք փաստաթղթեր բերեք, իսկ եթե չբերեք ձեզ կպատժենք: Մենք ընդամենը ասում ենք ձեր ՀԴՄ կտրոնները տրամադրեք: Մենք որևէ մեկի նկատմամբ պատժողական գործառույթ չենք իրականացրել: Ապագայի համար մենք պատրաստ ենք որոշակի լոյալություն պահել, որպեսզի մարդիկ մտնեն հարկային դաշտ: Եթե մենք ֆիքսենք նրանց շրջանառությունը և հասկանալի դառնա, որ նրանք շրջանառության հարկ վճարող սուբյեկներ են, օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատակիցների միջոցով կփորձենք իրենց օգնել: Ավելորդ բարդություններ և խնդիրներ մենք նրանց չենք առաջարկի»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր մատակարար են, խոշոր ներկրող են, նրանք պետք է դուրս գան հարկային դաշտ: «Երբ այն մարդիկ, ովքեր առևտրի կազմակերպիչ են և առևտրի կազմակերպման արդյունքում վերցրած վարձավճարի գումարի համար լիարժեք կտրոն չեն տրամադրում մարդկանց, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց ծախսերը ցույց տան, դրանից էլ առաջանում են այս խնդիրները: Երբ մենք այս ամենի մասին բարձրաձայնում ենք, մեր խնդիրը ոչ թե տոնավաճառի աշխատակիցների հետ է, այլ այն ավելի խորն է: Խնդրի լուծումը մենք գտել ենք ու տանելու ենք մինչև վերջ: Թող որևէ մեկÕ ¨ չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League