Ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում կիրականացվի 800 մլն դրամի ներդրումային ծրագիր
SOCIETY«ԱԱՍ ինդուստրիա» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության մեջ։
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 750 մլն դրամ։ Արտադրանքի իրացման ծավալը ՀՀ տարածքում կկազմի 470 մլն դրամ, իսկ երրորդ երկրների տարածքում՝ 280 մլն դրամ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ և իրականացնել 800 մլն դրամի ներդրում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



