Անվտանգության հետ կապված իրադրությունը փոխվել Է, ահաբեկչությունն ամենօրյա սպառնալիք Է դարձել. Մերկել
INTERNATIONAL NEWSԱհաբեկչությունը Եվրոպային սպառնում Է մշտապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարեւանությամբ ինչպես Է ամեն օր դրսեւորվում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:
Կանցլերը հավելել Է, որ Գերմանիան հավատարիմ Է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում Է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում: «Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով»,- հայտարարել Է կառավարության ղեկավարը:
Մերկելը նաեւ հայտնել Է, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արեւմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը:
«Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում Է Գերմանիան, կուժեղացվի,-ասել Է նա:-Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
5
Statement by Archbishop Bagrat Galstanyan



