Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Քուվեյթում
SOCIETYՔուվեյթի Պետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մայիսի 9-ին անցկացվեց Հայաստանի Հանրապետության, ՌԴ և ԱՊՀ մի շարք այլ պետությունների դեսպանությունների կողմից կազմակերպված համատեղ ընդունելություն` նվիրված նացիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես եկավ ՌԴ դեսպան Ալեքսեյ Սոլոմատինն, ով իր ելույթում ընդգծեց, որ Մեծ հաղթանակի կերտման գործում սերունդները պարտական են նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների և դաշնակիցների համատեղ ջանքերին:
Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես եկավ Մոսկվայի կազակների երգչախումբը, մատուցվեցին ընդունող երկրների ազգային ուտեստներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում:



