Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է Իջևանում ճանապարհները փակելու և Հյուսիս- հարավի խնդիրներին
SOCIETYԻջևանում քաղաքացիները միջպետական ավտոճանապարհները մայիսի 10-ին փակել են բետոնի արգելափակոցների պատճառով, այլ ոչ թե՝ ճանապարհների խնդրի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Իջևանի միջպետական ճանապարհների փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Ճանապարհի ոÖ �ակը երկրորդական խնդիր է եղել: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմաց գտնվող բետոնի արգելափակոցները հանելու խնդրին», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը: Ինչ վերաբերում է փոսալցման աշխատանքներին, նախարարն ասաց, որ դրանք ընթացքի մեջ են, շուտով կհասցվեն ավարտին: Բացի այդ, ըստ նախարարի, Հաղարծնի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն: Անդրադառնալով հյուսիս-հարավ ճանապարհին՝ նախարարը նկատեց, որ աշխատանքները շարունակվում են, ուղղակի դանդաղ են ընթանում: «Այնտեղ գտնվող երկու՝ չինական և իսպանական ընկերություններին ժամանակ է տրված, որպեսզի վերջիններս մայիսի վերջին, հունիսի սկզբին վերսկսեն իրենց աշխատանքները», - ասաց նախարարը:



