Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
SOCIETYԳեղարքունիքի մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին ընթանում են փոսային նորոգման աշխատանքները, իսկ մարզային նշանակության ճանապարհներին դրանք կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ամառային սպասարկման հա մար ՀՀ կառավարությունը նախատեսել է հատկացնել 431 միլիոն, մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման համար՝ 69 միլիոն դրամ:
«Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 20-ից, մինչեւ մայիսի 11-ը ճանապարհաշինարարները կատարել են նախատեսված աշխատանքների մոտ 80 տոկոսը: Հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգումներն ընթանում են արդեն մի քանի օր, իսկ մարզային նշանակության ճանապարհներին աշխատանքները կմեկնարկեն մոտակա օրերին: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մայիսի վերջերին: Բոլոր ուղղություններում ճանապարհաշինական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերը կնքված են: Աշ խատանքների արագ ընթացքին խանգարում են եղանակային պայմանները»,-իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: Բաժնի վարիչի կարծիքով՝ 2017 թվականի ամառային սպասարկման համար նախատեսված գումարները հազիվ կարող են բավարարել՝ աշխատանքները լիովին կատարելու համար, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարի ճանապարհներն ավելի քանդված եւ անբարեկարգ վիճակում են:
«Այս տարվա անբարեկարգ եւ քանդված ճանապարհահատվածների մակերեսներն էականորեն ավելացել են, որոնց կարգավորման համար պետք է տրամադրված միջոցներն օգտագործվեն հնարավորինս խնայողաբար»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



