Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ հատկացումները կկազմեն ավելի քան 62 մլն դոլար
SOCIETYԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով կհատկացնի 1,44 մլն դոլար: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ միջոցները հատկացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մասնավոր հատվածի մրցունակության զարգացման ծրագրով: Ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն հատկացվել է 61,1 մլն դոլար, իսկ նոր միջոցների տրամադրման արդյունքում այդ թիվը կհասնի 62 մլն 578 հազար դոլարի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



