Maybach ամենագնացը 1․3 մլն եվրո են գնահատել
INTERNATIONAL NEWSMobile կայքում R-Company գերմանական դիլերը հրապարակել է հայտարարություն Mercedes-Maybach G650 Landaulet բաց ամենագնացի վաճառքի մասին։ Մեքենան գնահատված է 1․3 մլն եվրո, գրում է Motor-ը։
Maybach ապրանքանիշի առաջին ամենագնացը ցուցադրել էին այս տարվա փետրվարին։ Ավտոմեքենան ունի «լանդո» տեսակի թափք, սալոնի առջեւի ու ետեւի մասերի միջեւ միջնապատով։ Երկրորդ շարքի նստատեղերը փոխառված են S-կարգից ու ունեն մերսման հնարավորություն։
Ամենագնացն ունի 630 ձիաուժ հզորության (1000 Нм) թվին տուրբո 6.0 V12 շարժիչ։
Ընդամենը թողարկվելու է 99 նման մեքենա։ Ամենագնացը հավաքելու են Ավստրիայում Magna Steyr ձեռնարկությունում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



