Չինաստանում առաջարկել են նոր ավիակիրը կոչել «պիպի սյա»
INTERNATIONAL NEWSՉինաստանում pipixia կոչվող խեցգետնի անունը, որը հնչում է «պիպի սյա» հաղթել է «Նախագիծ 001Ա» նոր ավիակրի անվանման համար ինտերնետային հարցման արդյունքներով։ Ավիակիրը ջուրն են իջեցրել Լյաոնին նահանգի Դալյալ քաղաքում մեկ ամիս առաջ, հայտնում է South China Morning Post-ը։
Խեցգետնի այդ տեսակը հանրահայտ խոհարարական մթերք է Ասիայում։ Պարբերականը հայտնում է, որ օգտատերերի 1․37 մլն ձայն ստացած «Պիպի սյա» անվանումը մամուլի ասուլիսի ժամանակ հիշատակել է նույնիսկ Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Յան Յույժինը։ Նա նշել է, որ ավիակիրը չի կոչվելու «Պիպի սյա», ճշգրտելով, որ նավը պաշտոնական անվանում կստանա 2020-ին, շահագործման հանձնվելուց հետո։
Անվանումների առաջին եռյակում էին նաեւ «Թայվան» ու «Սուն Ուկուն» անունները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



