Համանքային գրադարանները համալրվում են 16.000 կտոր նոր գրականությամբ. Տարոն Մարգարյան
VIDEO
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեռ 2012թ-ից, երբ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, սկսեցինք Երևանի համայնքային գրադարանների, որոնց թվում են նաև դպրոցների ու մշակութային կրթօջախների գրադարանները, նոր գրքերով համալրելու ծրագիրը: Մինչ օրս համայնքային գրադարանները համալրվել են 60 հազար կտոր գրականությամբ:
Բացի գրքային ֆոնդը համալրելուց, համայնքային բոլոր գրադարանների ջեռուցումը, նորոգումն ու նոր գույքով համալրումը վերջին տարիների մեր կարևոր ձեռքբերումներից են:
Այս տարվա ծրագրով համանքային գրադարանները համալրվում են 16.000 կտոր նոր գրականությամբ: Ուզում եմ առանձնահատուկ նշեմ նաև, որ Արցախի մայրաքաղաքի հետ մեր համագործակցության շրջանակում նոր գրականությամբ կհամալրվեն նաև Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային և Թումանյանի անվան գրադարանները:
#ԸնթերցողԵրևան




















































