Ամերիկաբնակ Դելոյի հուզիչ անակնկալը ծնողներին
LIFELife.tert.am-ը գրում է.
–Վահագն, ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան և ինչո՞ւ հենց Ձեր ծննդյան օրը։
-Դեռևս մեկ ամիս առաջ մտածել էի՝ ընտանիքիս անդամներին անակնկալ մատուցելու մասին։ Որոշեցի մայիսի 5–ին վերադառնալ տուն և իմ այցով նվեր մատուցել ծնողներիս։ Ոչ ոք չգիտեր գալուս մասին, բացի հարազատ եղբորիցս։ Աննկարագրելի էր այն պահը, երբ մտա տուն։ Ծնողներիս 3 տարի չէի տեսել։ Դե, դա իմ ոճն է, սիրում եմ միշտ անակնկալներ մատուցել։
–Ձեր կինն ու երեխանն է՞լ էին Ձեզ հետ։
-Կինս ու որդիս ավելի վաղ՝ մամայիս ծննդյան օրն են եկել Հայաստան և անակնկալ մատուցել ընտանիքիս։ Երբ մայրս և հայրս առաջին անգամ տեսան իրենց թոռնիկին, պարզապես, ուշաթափվեցին։ Շատ հուզված էին։
–Ինչպե՞ս է անցնում այստեղ ձեր առօրյան։
-Շատ ուրախ։ Լեցուն հանդիպումներով և լավ ժամանակ անցկացնելով։ Վայելում եմ ընտանիքիս և ընկերներիս ջերմությունը։ Ընտանիքիս հետ ինձ ներդաշնակ եմ զգում։ Դրանից առավել երջանկություն չկա։ Ընկերներիս հետ գնում ենք մեր սիրած վայրերը։ Երբեմն, ընկնում ենք հիշողությունների գիրկը։ Գնում ենք նաև այն վայրերը, որտեղ չեմ եղել։ Ֆելիքս Խաչատրյանի, Ռոլանդ Գասպարյանի, Գրիգոր Դանիելյանի հետ եմ հանդիպել։ Ի դեպ, նրանք ծննդյանս օրն իմացել էին, որ Հայաստանում եմ և գիշերը եկել մեր տուն։
–Որքա՞ն ժամանակ եք մնալու այստեղ։ Ինչո՞վ եք զբաղվելու այդ ընթացքում։
-Դեռ հստակ չէ, երբ եմ մեկնելու, ընտանիքիս հետ եմ մեկնելու, թե ոչ։ Բայց մտադրություն կա, որ Հայաստանում ավելի շատ լինեմ, քան ԱՄՆ-ում։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, այստեղ է իմ տունը, ընտանիքը, ընկերներս։ Ես կուզեմ, որ որդիս այստեղ մեծանա։ Ընթացքում աշխատանքի բերումով կգնամ–կգամ, քանի որ այն և՛ Հայաստանի հետ է կապված, և՛ Ամերիկայի, բայց մշտական կբնակվեմ այստեղ։ Ինձ համար Ամերիկան կյանքի նոր փուլ է, ուր գնալու եմ աշխատանքի բերումով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



