ՀՕՄ-ի 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ
SOCIETYՀայ օգնության միության համահայկական 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել զոհերի հուշակոթողին:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մասնակիցները այցելել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ընդունել և թանգարանի աշխատանքներին ծանոթացրել է տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանում հոկտեմբերի 4-9-ը տեղի ունեցող ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու համար պատերազմական վիճակում գտնվող Հալեպից ժամանել է սիրիահայ պատվիրակությունը: Սիրիական պատվիրակության կազմում ընդգրկված են սիրիահայ օգնության խաչի անդամներ Աննա Տեր Հակոբյանը, Թալին Միասյանը, Անի Մուրադյանը, Հռիփ Կանանյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի շրջանավարտ կենտրոնական վարչության անդամ Զեփյուռ Ռեիսյանը:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



