ԱԺ քառօրյա. խորհրդարանը քննարկում է Հեռուստառադիոընկերության գործունեության հաշվետվությունը.
SOCIETYԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքը: Գրանցվել է 102 պատգամավոր: Նրանք կշարունակեն քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը:
Հոկտեմբերի 7-ի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հարցի քննարկումից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ԱԺ-ն ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրն ընդունել է ի գիտություն:
Այնուհետև պատգամավորները քննարկել են Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը: Նիստն ընդհատվել է հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին հարցեր տալու փուլում:



