Նիդեռլանդներում հայտնաբերել են ջիհադականների համար թմրադեղեր արտադրող լաբորատորիա
INTERNATIONAL NEWSՀոլանդական ոստիկանությունը երկրի հարավում ՝ Լիմբուրգ նահանգում, հայտնաբերել է հոգեմետ նյութերի, թմրադեղերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա, որոնք հաճախ են օգտագործում ջիհադական զինյալները ագրեսիան, դիմացկունությունը բարձրացնելու ու ցավի հանդեպ զգայունակությունը նվազեցնելու համար, փոխանցում է BBC-ն։
Ընդհատակյա արտադրամասում հայտնաբերվել է կապտագոնի մեծ քանակության հաբեր՝ հոգեմետ դեղեր, որոնք կիրառվում են դեպրեսիան ու զանազան հոգեկան խանգարումները բուժելու համար։
Նիդեռլանդական դատաբժշկական ինստիտուտի փորձագետները պարզել են, որ հաբերը պարունակում են երկու հիմնական բաղադրիչ՝ ամֆետամին ու կոֆեին։
Այդ գործով կալանավորվել է երկու մարդ, եւս երկու կասկածյալների հանդեպ հետախուզում է հայտարարվել։
ՄԱԿ-ի թմրադեղերի հարցերով վարչության տվյալներով, կապտագոնի յուրաքանչյուր տասներորդ հաբբ սինթեզվում է ընդհատակյա։ Դրա վաճառքից ստացված եկամուտները հատկացվում են ջիհադական տարբեր կազմակերպությունների ՝ օրինակ «Բոկո Հարամի», «Հզբոլահի» ու ԻՊ-ի ֆինանսավորմանը։



