Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Այդքան ասում եք՝ հաղթենք Եվրատեսիլում, իսկ դուք մտածել ե՞ք այդ մրցույթի անցկացումը ո՞րքան կարժենա մեզ համար

BLOG

Հենրիխ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն այսպես՝ Եվրատեսիլի անցկացման հետ կապված ծախսերի մոտ 50 տոկոսը իր վրա է վերցնում Եվրոպական հեռարձակողների միությունը՝ այդ թվում մասնակից երկրների անդամավճարների հաշվին։ Ֆինանսավորման մնացած մասը պետք է ապահովի տվյալ երկրում վերը նշված մրցույթի ազգային հեռարձակողը և հյուրընկալող քաղաքի իշխանությունները (քաղաքապետարանը)։

Երբ ուսումնասիրում ենք հյուրընկալող քաղաքների կատարված ծախսերը, ապա ակնհայտ է դառնում, որ ամենածախսատարը մրցույթի անցկացման համար նախատեսված համալիրի կառուցումն է կամ վերակառուցումը։ Իսկ մեր Մարզահամերգային համալիրը մոտ 30 տարի է մասշտաբային վերակառուցում չի տեսել և դեռ հայտնի չի, թե արդյոք որքան գումար կպահանջվի դրա համար․․․

Այսպես՝ առավել թանկ Եվրատեսիլները.

2009 - Ռուսաստան (Մոսկվա) – մոտ 44 միլիոն դոլար
Այդ գումարի մեծ մասը ծախսվել է «Օլիմիպիյսկի» մարզահամերգային համալիրի վերակառուցման և Եվրատեսիլի պատմության մեջ ամենամեծ բեմի կառուցման համար։

2012 - Ադրբեջան (Բաքու) – մոտ 64 միլիոն դոլար
Այս գումարը չի ներառում մրցույթի համար կառուցված «Baku Crystal Hall» մարզահամերգային համալիրի ծախսերը(մոտ 130 միլիոն դոլար)։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Բաքվում Եվրատեսիլի անցկացումն արժեցել է մոտ 800 միլիոն դոլար՝ նոր համալիրի կառուցումը, այդ կառույցը քաղաքի կենտրոնի հետ կապող ճանապարհի շինարարությունը, քաղաքում նոր ֆիրմային տաքսիների ներդրումը և այլ ենթակառուցվածքների բարելավման համար։

2014 - Դանիա (Կոպենհագեն) – մոտ 60 միլիոն դոլար
Ի սկզբանե կազմակերպիչները ծրագրել էին ծախսել 15 միլիոն դոլարից ոչ ավելի, սակայն վերջնական ծախսերը կազմեցին մոտ 4 անգամ շատ՝ մոտ 60 միլիոն դոլար: Կազմակերպերպիչների խոսքով՝ այդ գերծախսի մոտ 90 տոկոսը կապված էր B&W Hallerne նախկին նավաշինարարական համալիրի վերակառուցման հետ։

Անշուշտ, ինչպես Օլիմպիական խաղերի պարագայում, այնպես էլ Եվրատեսիլի դեպքում մրցույթի կազմակերպիչները ծախսերն «արդարացնում» են այսպես կոչված հետագա մուլտիպլիկացիոն էֆեկտով․ քաղաքն ավելի ճանաչելի է դառնում աշխարհի համար և հետևաբար զբոսաշրջիկների հոսքը կտրուկ ավելանում է, քաղաքի ենթակառուցվածքները նորանում և բարեկարգվում են։ Օրինակ՝ Շվեդիայի տուրիզմի կազմակերպությունը նշել է, որ 2013 թ․ Մալմյոյում անցկացված Եվրատեսիլին այցելել է մոտ 48 հազար զբոսաշրջիկ և 1700 լրագրող, քաղաքը դարձավ ավելի ճանաչելի և ավելացավ տարեկան զբոսաշրջային հոսքը։

Երկու տարի առաջ Ավստրիան Եվրատեսիլի կազմակերպման համար ծախսել է մոտ 36.7 միլիոն եվրո(այդ գումարից 11.7 միլիոնը ծախսվել է համալիրի վերակառուցման և Վիեննայի մի շարք ենթակառուցվածքների նորոգման համար): Սակայն, Վիեննայի Առաջատար հետազոտությունների ինստիտուտի ներկայացված տվյալներով, Ավստրիայի համար ընդհանուր տնտեսական օգուտը կազմել է մոտ 38.1 միլիոն եվրո, որից 27.8 միլիոնը բաժին է ընկնում Վիեննայի վրա։ Ստացվում է, որ Ավստրիան ոչ միայն փակել է բոլոր ծախսերն, այլև «պլյուս»-ի մեջ է մնացել։

Վերջում ներկայացնեմ, թե վերջին տարիներին ով որքան է ծախսել Եվրատեսիլի անցկացման համար(տվյալները ներկայացված են տարբեր աղբյուրներից)։

2009 - Ռուսաստան (Մոսկվա) – մոտ 44 միլիոն դոլար,
2010 – Նորվեգիա (Օսլո) – մոտ 37 միլիոն դոլար,
2011 – Գերմանիա (Դյուսեյդորֆ) - մոտ 37 միլիոն դոլար,
2012 - Ադրբեջան (Բաքու) – մոտ 64 միլիոն դոլար(եթե հաշվել նաև այլ «գերծախսերը», որոնք սովոր են անել մեր «վայ հարևանները», ապա մոտ 180 միլիոն դոլար՝ դա միայն ըստ պաշտոնական տվյալների, իսկ ըստ ոչ պաշտոնական՝ մոտ 800 միլիոն դոլար),
2013 – Շվեդիա (Մալմյո) – մոտ 26 միլիոն դոլար,
2014 - Դանիա (Կոպենհագեն) – մոտ 60 միլիոն դոլար,
2015 – Ավստրիա (Վիեննա) – մոտ 36.7 միլիոն եվրո կամ 42 միլիոն դոլար,
2016 – Շվեդիա (Ստոկհոլմ) – մոտ 43 միլիոն դոլար,
2017 – Ուկրաինա (Կիեվ) – ծրագրվում էր ծախսել մոտ 15-20 միլիոն դոլար (2005-ին Ուկրաինան ծախսել էր մոտ 30 միլիոն դոլար):

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder