Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական թիմերի շախմատի առաջին առաջնությունը

CULTURE

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրների 25 համալսարանական թիմեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը: «Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեց Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ բավական հավակնոտ ծրագրերով: Մեր առաջին նպատակն էր Հայաստանի ուսանող մարզիկներին ընդգրկել տարբեր առ աջնություններում, իսկ երկրորդը՝ որևէ առաջնություն կազմակերպել Հայաստանում:

Մենք արձանագրեցինք, որ Եվրոպայում շախմատից երբևէ ուսանողական առաջնություն չի անցկացվել և առաջարկեցինք շախմատը ևս ներառել առաջնությունների ցանկում: Եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից մեր առաջարկությունն ընդունվեց և Հայաստանին վստահվեց անցկացնել Եվրոպայի անդրանիկ ուսանողական մարզական առաջնությունը»,- իր խոսքում  նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով, առաջնության կազմկոմիտեին նախապես հանձնարարական է տրվել անել ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած 82 ուսանող մարզիկները զգան, որ եկել են շախմատային գերտերություն. «Մենք բացառիկ երկիր ենք, որի շախմատի թիմը երեք անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, բացառիկ երկիր ենք, որտեղ շախմատը ուսուցանվում է դպրոցում իբրև պարտադիր առարկա: Շախմատը մեզ համար ազգային հպարտության մի մասն է դարձել, և այսօր մենք դնում ենք փոքրիկ, բայց կարևոր հերթական քարը շախմատին ձոնված մեր հուշարձանը կառուցելու ճանապարհին: Պատիվ է լինել Եվրոպայի առաջի ն մայրաքաղաքը, որտեղ անցկացվում է Եվրոպայի համալսարանական թիմերի առաջին առաջնությունը շախմատից »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ինքը երկրպագելու է հայ ուսանողներին: 

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է առաջնության մասնակից թիմերի տոնական քայլերթով: Մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ շեշտելով, որ շատ ուրախալի է, որ աշխարհում նոր շախմատային մրցաշար է ծնվում. «Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ առաջին քայլերն այդ ոււղությամբ Հայաստանում են արվում, մեծ պատիվ եմ համարում, որ շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության առաջին մրցաշարի անցկացումը վստահվÕ �լ է մեր երկրին: Վստահ եմ, որ Եվրոպայի ուսանողական շախմատի առաջնությունը դառնալու է ամենասիրված մրցաշարերից մեկը: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում, որ հաղթի ուժեղագույնը»,- իր խոսքում նշել է Սմբատ Լպուտյանը: 

Երևանում մեկնարկած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են թիմեր Լեհաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից և Հայաստանից:

Առաջնությունն ընթանալու է արագ շախմատի ձևաչափով, խաղաժամանակը 25 րոպե է՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումներով։ Առաջնության կազմկոմիտեի նախագահն է ՀՀ կրթությանև գիտության նախարար, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League