Ինչպիսին են աշխարհի ամենաշքեղ 6 պենտհաուսները (ֆոտոշարք)
LIFE
Լիարժեք հանգիստ նախընտրող մարդկանց համար կատարյալ պայմաններ առաջարկող պենտհաուսները գրավում են մեծահարուստներին, որոնք պատրաստ են նույնիսկ միլիոնավոր դոլարներ վճարել շքեղ միջավայրում ապրելու ու իրենց հանգիստը վայելեու համար համար:
luxurylaunches.com կայքը առաջարկում է անմոռանալի զբոսանք կատարել պենտհաուսներով, որոնց պատուհաններից հիանալի համայնապատկերներ են բացվում:
Ստորև ներկայացնում ենք այդ ուշագրավ ֆոտոշարքը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ու իրենց անզուգական շքեղությամբ զարմացնող ամենատպավորիչ պենտհաուսները:
1. Opera Residence, Սիդնեյ, Ավստրալիա
19-րդ հարկում գտնվող տունն ունի 3 ննջասենյակ ու 4 լոգասենյակ: Ավստրալիայում այն ամենաթանկ պենտհաուսն է համարվում:
2. 30 Park Place, Նյու Յորք, ԱՄՆ
Այն գտնվում է բարձրահարկ շենքի 78-79-րդ հարկում, ունի 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ ու ներկառուցված վերելակ:
3. Penthouse at NEO Bankside, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սուրբ Պողոսի տաճար:
4. 181 Fremont, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
70-րդ հարկում գտնվող պենտհաուսն ամենաբարձրահարկ տունն է ամբողջ Սան Ֆրանցիսկոյում: Ունի 5 ննջասենյակ և 5 լոգասենյակ:
5. One Madison, Նյու Յորք, ԱՄՆ
Փոքր, բայց ճոխ կահավորանքով տունը զբաղեցնում է միանգամից 3 հարկ՝ 58,59 և 60:
6. One Thousand Museum Condos, Մայամի, ԱՄՆ
Այս պենտհաուսի նախագիծը արել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը՝ Զահա Հադիդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































