Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմաբազա ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել
INTERNATIONAL NEWSԹուրքիան և Քաթարը համաձայնեցրել են Դոհայում համատեղ ռազմաբազա ստեղծելու և հարյուրավոր թուրք զինվորների տեղակայելու մասին գործարքի կետերը:
«Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թուրք-քաթարական համատեղ մարտավարական զորամասեր հաստատել Դոհայում», - Press TV-ի հաղորդմամբ` պատշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Իհսան Բյուլբյուլը:
Ռազմաբազայի հրամանատարը կլինի քաթարցի գեներել-մայորը, իսկ թուրք պաշտոնյան` նրա օգնականը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք զինվորականների թիվը ռազմաբազայում կկազմի 500-600:
Նշվում է, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դեմ է հանդես եկել այդ համաձայնագրին` այն «կամայական» անվանելով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



