«Ո՞վ էր ձեզ խնդրում գնալ պատերազմ, որ հիմա էլ օգնություն խնդրեք» (տեսանյութ)
VIDEOՀայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցները Հաղթանակի զբոսայգում առանձնանում են շքանշաններով, տոնական հանդերձանքով: Տոնական օրը սկսվում է ՀՀ, ապա ՌԴ օրհներգների ներքո՝ զինվորական շքերթով:
Երկու հերոսամարտերի մասնակիցները, միմյանց հերթ չտալով, հպարտանում են պատերազմական անգամ փոքր դրվագներով, որոնք կերտեցին վերջնական հաղթանակը: 93-ամյա Սերգեյ Պերչյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ մեկնեց ռազմաճակատ, մասնակցել է մի քանի քաղաքների ազատագրմանը:
Իր համար ամենասարսափելին եղել է Օսվենցիմը, որը տեսել է ազատագրման ժամանակ. «Տեսա Օսվենցիմը, այդ վառարանները, մարդկանց փոշին տեսա, մարդկանց մազերը՝ խուզում էին նրանց վառելուց առաջ, ու այդ ամենը բարձած էր վագոնի մեջ, իմ աչքով եմ տեսել»:
Տեսանյութը՝ A1plus.am-ի
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



