Մեծ Հաղթանակի լուրը կազդուրիչ էր. 92-ամյա վետերանը հիշում է ուկրաինական հոսպիտալում հաղաթանակի լուրը ստանալու պահը
SOCIETY Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Գավառ քաղաքի բնակիչ Ալեքսան Պողոսյանը, ով արդեն բոլորել է իր կյանքի 92 տարին, այսօր՝ մայիսի 9-ին, ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի հուշարձաններին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վետերանը պատմեց 1945 թվականի Մայիսի 9-ի Հաղթանակի լուրից ապրած ցնծության մասին: «1945 թվականի մայիսի 9-ին ես վիրավոր վիճակում գտնվում էի զինվորական հոսպիտալում՝ Ուկրաինայի տարածքում: Երբ հոսպիտալում տարածվեց Մեծ հաղթանակի լուրը, բոլոր վիրավորներն ու հիվանդները տեղերից վեր թռան, ասես երկրորդ շնչառություն առան ու սկսեցին գրկախառնվել, պարել, թռչկոտել: Շատերը մոռացել էին, որ թեւ կամ ոտք չունեն, որ շարժվելու իրավունք չունեն, բայց ուրախալի լուրը կազդուրել էլ բոլոր վիրավորÕ �երիս հոգիները»,- պատմեց Ալեքսան Պողոսյանը:
Վետերանը հավելեց նաեւ, որ 72 տարիների հեռվից ինքն այսօր ապրում է նույն ցնծությունը, երբ տեսնում է իր կանգուն հայրենիքը, ազատագրված Արցախը, իրենց հաղթական փառքը կերտող ու շարունակող հայ զինվորին: «Եթե 1945 թվականի մայիսի 9-ը ես դիմավորել եմ հոսպիտալում, վիրավոր ու ավելի անշուք վիճակում, ապա այժմ այն տոնում եմ ավելի տոնական միջավայրում, Արցախն ազատագրած սերնդի հետ, պատանի երկրապահների հետ: Տեսնելով իմ շեն ու կանգուն աշխարհը՝ հուշարձաններին ծաղիկներ խոնարհող մեր ալեհերներին, ջահելներին ու երեխաներին, հպարտանում եմ այն մտքից, որ ինքս էլ ժամանակին ավանդ եմ դրել իմ հայրենիքի Հաղթանակի եւ խաղաղության համար»,-ասաց Ալեքսան Պողոսյանը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



