Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները

SOCIETY

Ապրիլյան պատերազմի մասին հիշողությունները մեկ տարի անց էլ ցավ են պատճառում Կարեն Թորոսյանին: Նա ամեն օր հիշում է Մարտակերտում զոհված  ընկերներին, նրանց հերոսություններն ու ասում՝ ընկերներն ընկան, որ իրենք ապրեն. այդպես էլ լինելու է, շարունակելու են ապրել ու կատարել ընկերների կիսատ թողած գործը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Թորոսյանը  պատմում է Մարտակերտի արծիվների՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի,  լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մասին:

Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է, մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ: Նրանք նույն օրը, նույն մեքենայով են գնացել զորամաս, ծառայել են նույն վաշտում: 

Մասնագիտությամբ լուսանկարիչ Կարենը միշտ նկարել է բանակային ընկերներին: Քյարամ Սլոյանի հայտնի լուսանկարների հեղինակը ևս ինքն է:

Զրույցի ընթացքում Կարենն ասում է՝ հպարտ է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել, իսկ հետո անմիջապես պատմում է 2016 թվականի ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալու մասին:

«Ապրիլի 1-ը սովորական օր էր: Այդ օրը բարձրացանք դիրքեր։ Արմենակ Ուֆանյանը դիրքերը ստուգում էր, եկավ մեր դիրք ու ասաց, որ որոշակի հատվածներ փորենք, որպեսզի դիվերսիայի ժամանակ պատրաստ լինենք հարձակմանը: Ասացի՝ պարոն կապիտան, ես չփորեմ էլի, դեմբել եմ: Ձեռքը դրեց ուսիս ու ասաց, թե դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի»,- հիշում է Կարենն ու ավելացնում, թե երևի հրամանատարն  ինչ-որ բան կանխազգում էր:

Երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվել է հարձակումը, այդ ժամանակ ռադիոկապով  խոսել են Ուրֆանյանի հետ, բայց նա բարկացել է, հրահանգել է իրեն չխանգարեն. «Ասում էր մի խանգարեք, տեսնում եք պատերազմ է, իսկ դուք խանգարում եք»,-  նշում է Կարենը ու հավելում, որ կապիտանը նահանջելու հրամանին չի ենթարկվել, քանի որ շատ լավ գիտեր, թե նահանջելուց հետո ինչ կարող էր լիներ:

«Երբ իմացանք, որ Ուրֆանյանը զոհվել է, մենք սկսեցինք կատաղած կռվել: Մենք վրեժ ունեինք լուծելու»,- նշում է Կարենը:

Նրա խոսքերով՝ կապիտանին բոլորն էլ սիրում էին, զինվորները նրա համար հոգի էին տալիս. «Հիանալի անձնավորություն էր, բոլորին հասնող, ինքը լավ ընկեր էր:   Ուրֆանյանը նշանվելուց հետո երբ վերադարձավ զորամաս շատ ուրախ էր, այդ ժամանակ Ֆեյսբուքում նրան ընկերության հայտ ուղարկեցի ու անմիջապես ընդունեց: Ասացի՝  պարոն կապիտան չես ջղայնանա չէ, որ ընկերության հայտ եմ ուղարկել, պատասխանեց՝ չէ, ես սաղին էլ ընդունում եմ: Երբ հարցրեցի, թե նկար չունի, ինչի՞ համար է մտնում Ֆեյսբուք, ասաց՝ նշանածիս հետ եմ խոսում»:

Կարենը հիշում է, որ զրույցներից մեկի ժամանակ էլ Ուրֆանյանի ասել է, թե աշխարհի ամենալավ ու սիրուն տեղը Դուբայն է, իսկ նա հակադարձել է. «Թորոսյան էդպես չի, աշխարհի  ամենալավ տեղն Արեշն ա»։

Հետո Կարեն Թորոսյանը ցույց է տալիս իր զինվորական գրքույկը, որտեղ Արմենակ Ուրֆանյանի ստորագրությունն է. «Ամեն անգամ հպարտությամբ եմ նայում այս ստորագրությանը, այն ինձ համար մասունքի նման մի բան է»:

Երբ պատմում է Ռոբերտ Աբաջյանի մասին, սկսում է ժպտալ: «Այնքան սիրուն աչքեր ուներ»,- ասում է Կարենն ու ավելացնում. «Պատերազմից մեկ օր առաջ Ռոբերտը միջանցքում կանգնել էր ու 2014թ-ի առաջին զորակոչի զինվորներին էր նայում, որոնք երկու ամիս հետո պետք է զորացրվեին: Մոտիկացա, ասացի, որ չմտածի, ութ ամսից էլ ինքն է զորացրվելու: Ռոբերտը պատասխանեց՝ Աստված տա»:

Հետո Կարենը սկսում է խոսել Անդրանիկ Զոհրաբյանի մասին. «Այդ օրը Անդոն ինձ չիպ տվեց ու խնդրեց, որ  մի քանի երգեր գցեմ:  Դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ  շփվել եմ թե Ուրֆանյանին, թե Քյարամի, թե Ռոբերտի, թե Անդրանիկի հետ: Հիմա երբ հիշում եմ, մեկ-մեկ մտածում եմ, թե երևի երազ էր, որ չորսով մի տեղում են եղել: Ուրֆանյանն ասում էր, որ զորացրվելուց հետո իրեն չմոռանանք, Քյարամն էլ խոսում էր տան վերանորոգման, իր հարսանիքի մասին: Միշտ ասում էր, որ իր հարսանիքը ես պիտի նկարեմ, բայց միաժամանակ շեշտում էր՝ չմոռանաս, որ միասին պոստ ենք պահել, հանկարծ  փող չուզես»:

Ընկերների մասին խոսելիս Կարենն ասում է, որ չորս արծիվներն իրենց հետ տարան իր արցունքները...

Նա չի մոռացել նաև  5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, որը զոհվել է 2016թ-ի ապրիլի 25-ին: «Նոր գնացել եմ զորամաս, այդ ժամանակ մոտեցա Տիգրան Պողոսյանին ու հարցրեց՝ախպերս, էստեղի աֆիցերները ոնց են ծառայում, ծիծաղեց: Ասաց՝ ապ, դու որ վաշտի՞ց ես, երբ իմացավ՝ խնդաց, թե ապ,  կարգին աֆիցեր է քեզ ընկել, չմտածես, տոչնի ինձ նման: Զարմացա, ինձ սկզբից թվացել էր, որ զինվոր է, բայց փաստորեն ինքն էր իմ դասակի հրամանատարը: Ձեռքը երկարացրեց ու ասաց՝ արի գնանք կոֆե խմենք, համ էլ դասակիդ հրամանատարի հետ կծանոթանաս: Լեյտենանտը սև սուրճի սիրահար էր, իսկ Ուրֆանյանը նշանվելուց հետո ոչ խմում էր, ոչ ծխում»,- հիշում է Կարեն Թորոսյանը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League