Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր ջազմեն Հարրի Դավիդյանին

SOCIETY

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթն իր շաբաթավերջյան համարում (Adevărul, 5-7 mai 2017)  երեք ամբողջական էջ է նվիրել ռումինահայ հռչակավոր ջազայինդաշնակահար Հարրի Դավիդյանին՝ զետեղելով ծավալուն հարցազրույց, արտիստի մասին կենսագրական տեղեկություններ եւ լուսանկարներ: «Ադեվարուլի» թղթակից Կոսմին Զամֆիրակեն (Cosmin Zamfirache) արտիստին հանդիպել է ապրիլի 22- ին Բոտոշանում, ուր նա տեղի հայկական համայնքի հրավերով բացառիկ համերգ էր տվել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրյակին: 

«Երբ խոսում ենք Ռումինիայում ջազիմասինանհնար է շրջանցել ՀարրիԴավիդյանի անունը»,- գրում է թերթը:              

Հարրի Դավիդյանը ծնվել է 1952թ. Ռումինիայի ծովափնյա Կոնստանցա քաղաքում, հայկական ընտանիքում, եւ համարվում է Ռումինիայի ժամանակակից ջազ-երաժշտության առանցքային դեմքերից մեկը: Դաշնամուրի առաջին դասերն առել է 6 տարեկան հասակում, ութ տարի սովորել Կոնստանցայի երաժշտական դպրոցում, այնուհետեւ ավարտել Բուխարեստի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: 17 տարեկանում հրապուրվել է ջազով` առաջին անգամ ջազային մի փառատոնում լսելով Մեմֆիս Սլիմին: Դրանից հետո թողել է դասական դաշնամուրը եւ ամբողջովին նվիրվել ջազին: Առաջին անգամ ջազային կատարումներոÕ ¾ հանդես է եկել 1974թ. Սիբիուի փառատոնին: Արագորեն ձեռք բերելով լայն ճանաչում` նվագել է ռումինական ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ եւ թողարկել բազմաթիվ ալբոմներ, այդ թվում՝ Անգլիայում, Հունաստանում, Բուլղարիայում:

«Կոմունիստական ռեժիմի օրոք երաժշտության միջոցով էինք պահպանում ներքին ազատության ոգին»,- ասում է արտիստը, որն իր իսկ խոստովանությամբ դարձել է աֆրո-ամերիկյան Նոր Օռլեանում ծնված երաժշտության խորհրդանիշը Ռումինիայում: Շուրջ կես դար նա կարողանում է իմպրովիզացիաների, դասախոսությունների, լսումների, փառատոների եւ լեփ-լեցուն դահլիճներում համերգների միջոցով հրաշալի կերպով ներկայացնել ջազի ազատությունն ու տառապանքը: Մեծ մասամբ կրելով բալկանակովկաս յան արտացոլումն ու ոգին՝ Հարրի Դավիդյանը հայտնի է հատկապես ջազին զանազան էթնիկ տարրեր հաղորդելով: Դավիդյանը տարիներ շարունակ երգել է Ջոնի Ռըդուկանուի հետ եւ մասնակցել բազմաթիվ համերգների ինչպես Ռումինիայում եւ Հայաստանում, այնպես էլ գրեթե բոլոր եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում: Միաժամանակ, Հարրի Դավիդյանը Կոնստանցայի Դրամատիկական թատրոնում կազմակերպել է Իմպրովիզացիայի  դասեր՝ նվիրված ջազին, ինչը Ռումինիայում իր տեսակի մեջ եզակի է: Երիտասարդ երաժիշտներին աջակցելու նպատակով 1990-ական թթ. սկզբին նա ստեղծեց «Հարրի Դա վիդյան» հիմնադրամը: Իր ստեղծագործական գործունեության համար International Herald Tribune պարբերականի կողմից (ներկայիս International New York Times) 1990-ական թթ. ճանաչվել է Ռումինիայի ժամանակակից ամենահետաքրքիր ջազմենը:

 Իր գործերի մեջ էթնիկ տարրերի առատության վերաբերյալ Հարրի Դավիդյանը նշում է. «Այստեղ՝ երաժշտականավանդույթներով հարուստ Բալկանների սրտումինձ կարծես դրախտում եմ զգումԵս երկու ծագում ունեմհայկական՝ ծննդովեւ ռումինական՝ որդեգրմամբեւ երկու մշակույթն էլ ինձ շատ հարազատ եներկուսում էլ ինձզգում եմինչպես ձուկը ջրումՉնայած թվում էթե դրանք երկու տարբեր մշակույթներ են Սեւ ծովի աջ եւ ձախկողմերում՝ Կովկասում եւ Բալկաններումայնուամենայնիվդրանք կարող են կենակցելառավել եւս երաժշտությանաշխարհում»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League