Էմանուել Մակրոնը լքել է «Առաջ» շարժման ղեկավարի պաշտոնը
INTERNATIONAL NEWSԿիրակի օրը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրված Էմանուել Մակրոնը լքել է «Առաջ» շարժման ղեկավարի պաշտոնը: Շարժման ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարող կդառնա Կատերին Բարբարուսը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը:
«Կեսօրին Էմանուել Մակրոնը լքել է շարժման ղեկավարի պաշտոնը «Առաջ»-ի հանձնաժողովի նիստից հետո», - ասել է Ֆերանը:
Նշվում է, որ ղեկավարի պարտականությունների կատարող Կատերին Բարբարուսը 68 տարեկան է. նա աշխատել է շարժման համար դրա ստեղծման պահից:
Ռիշար Ֆերանը նաև պաշտոնապես հաստատել է, որ շարժումը կվերանվանի՝ դառնալով «Առաջ, հանրապետություն»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



