Ծրագրեր՝ հանուն հոգատար Երևանի
SOCIETYԱյսօր շատերն են խոսում հոգածության կարիք ունեցող մարդկանց մասին, սակայն քչերն են խոսում նրանց հետ։ Սոցիալական ծրագրերն իրականացնելն, անխոս, մեր պարտքն է, իսկ դրանց մատուցումը և հասցեականությունն ապահովելը՝ երկար տարիների մեր սկզբունքն է, որին անվերապահորեն հետևում ենք՝ սոցիալական և առողջապահական տարբեր ծրագրեր կյանքի կոչելիս։
Հանուն Երևանի ծրագիրը բաղկացած է տասը բաժիներից, որոնցից մեկը «հոգատար Երևան» բաժինն է, որտեղ ներկայացված են սոցիալական և ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու ծրագրերը: Նախորդ տարիների ընթացքում լուծվել են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են օրինակ առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրի հիմնովին լուծումը, Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու ազատամարտիկների 39 երևանաբնակ ընտանիքներին նոր բնակարնների տրամադրումը, երևանաբնակ զինծառայողների շուրջ 8000 ծնողների՝ ՀՀ սահմանամերձ և Արցախի զորամասեր այցելության կազմակերպումը։
Մենք շարունակում ենք հոգածության բազմաշերտ ծրագրեր իրականացնել՝ բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով։ Դրանք լինելու են է՛լ ավելի հասցեական ու նպատակային, և Երևանի հոգատարությունը առավել տեսանելի ու առարկայական է դառնալու հատկապես նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն առաջին հերթին։
Հանուն հոգատար Երևանի ծրագրերին ու արդեն ունեցած համատեղ ձեռբերումներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախընտրական ծրագրի այդ բաժնում:
Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը։




