Հնգյակի ծնողները համոզված են՝ 2 երեխաներին հնարավոր էր փրկել, եթե «ժամանակին քայլեր ձեռնարկվեին» (տեսանյութ)
VIDEOAzatutyun.am-ը գրում է.
Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակի ծնողները համոզված են՝ իրենց երկու աղջիկները հնարավոր է՝ ապրեին, եթե բժիշկներն ու առողջապահության նախարարությունը ժամանակին քայլեր ձեռնարկեին, Հայաստան հրավիրելով արտասահմանյան մասնագետների։
Նորածինների հայրը՝ Վարդան Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ բացառիկ ծնունդը պահպանելու համար հայ մասնագետներն անում են ամեն ինչ՝ իրենց ուժերի ներածին չափով, ինչը, սակայն, իրենց կարծիքով, բավարար չէ։ «Իրենք նախօրոք տեղյակ են եղել, որ ծնվելու է 5 երեխա, բնական ճանապարհով, ավելի լուրջ քայլեր չեն ձեռնարկել, սպասել են ամենավերջին պահին: Հնարավոր չի ՝ իրենք չունենան դրսում կոլեգաներ, կապեր, կարային Հայաստան հրավիրեին մասնագետների, ավելի լուրջ, որ կոնկրետ հնգյակի հետ գործեր են ունեցել»,- ասաց Վարդան Կարապետյանը:
Նա վիրավորված նշում է՝ մամուլից է տեղեկացել, որ աղջիկները մահացել են։ «Էրեբունի» բշժկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն էլ ասում է, որ եթե դրսից մասնագետ հրավիրելու խնդիր լիներ, դա պետք է աներ Առողջապահության նախարարությունը։ «Դա արդեն, արերկրից հրավիրելը, նախարարության մակարդակով պետք է լինի, բայց պատմության մեջ նման բան չի եղել, որ արտերկրից մենք մասնագետ հրավիրենք երեխաների համար»,- ասաց Պողոսյանը:
Շարունակությունն՝ այստեղ




















































