Նախապատերազմական սրացումները
POLITICSԱլիևյան ահաբեկչությունը, բռնապետությունն ու նախապատերազմական սրացումները
Տևական ժամանակ է ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ շփման գծում լայնամաշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից:
Վերջին օրերին ներքին լսարանի հուսախափությունը կոտրելու, իր բանակում տիրող բարդակի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դրում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:
Այսպիսով ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ ադրբեջանը կորցնելու ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:



