Իրանի պաշտպանության նախարարն Էր Ռիադին նախազգուշացրել Է անխոհեմ գործողություններից
INTERNATIONAL NEWS Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել Է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե Էր Ռիադը անխոհեմ գործի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի «Ալ Մանար» հեռուստաալիքը:
«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս անմտություն չանել: Սակայն եթե նրանք ինչ-որ անխոհեմ բան անեն, մենք ոչ մի վայր անվնաս վիճակում չենք թողնի Սաուդյան Արաբիայում, բացառությամբ Մեքքայի եւ Մեդինայի»,- հայտարարել Է Դեհղանը, ում խոսքը մեջբերում Է Իրանի Tasnim գործակալությունը:
Իրանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքը հնչել Է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել Է, թե «իսլամական աշխարհի նկատմամբ իշխելու» Իրանի ցանկությունն արգելք Է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն հաստատելու համար:
Մոհամեդ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ձգտում Է հասնել Սաուդյան Արաբիայում բոլոր մահմեդականների սրբավայր՝ Քաաբա Մեքքայում: «Մենք Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունների չենք սպասում՝ Իրանին հակազդել սկսելու համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



