Արտաշատի ՌԴ Սահմանապահ զորամասը նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը
SOCIETYՌԴ Արտաշատի Սահմանապահ ջոկատի շենքում մայիսի 8-ին տոնական տրամադրություն էր: Ճերմակ զգեստներով սերժանտները, զինվորները հանդիսավոր տողան էին կազմել: Անմար կրակի մոտ պատվո պահակ էին կանգնել ուղեկալի զինվորները: Պատերազմի հայ վետերաններին դիմավորելուց հետո սկսվեց հանդիսավոր արարողությունը: Կարմիր մեխակները, ինչը խորհրդանշում է արյան գույքը՝ խոնարհվեցին հուշակոթողին: Այստեղ իրենց խոնարհումն արտահայտեցին ՌԴ սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Անդրեյ Կորչանովը, Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Արսենը, Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Բաբայանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արտաշատի Մեծ Հայրենականի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, ուժային եւ անվտանգության կառույցի աշխատողներ:
Հուսիկ Փանոյանի հանդիսավոր ելույթից հետո կատարվեց պսակադրում, ապա տոնական օրվա միջոցառումը շարունակվեց հանդիսությունների դահլիճում:
Դահլիճը ծափողջյուններով դիմավորեց պատերազմի վետերաններին, հյուրերին: Միջոցառումը բացեց փոխգնդապետ Եվգենի Ալուտեւը: Նրա շնորհավորական խոսքին հաջորդեց Անդրեյ Կորչանովի ելույթը: Խիստ հայրենասիրական, խիստ հարգալից այդ ելույթում նա ասաց, որ մայիսի 9-ը սուրբ օր է բոլորիս համար: «1945 թվականի մայիսի 9-ը առհավետ կմնա մեր պատմության մեջ: Ուղիղ 72 տարի է մեզ բաժանում 1945 թվականից: Այս հաղթանակը ձեռք բերվեց նախկին Սովետական միության բազմազգ ժողովրդի կյանքի եւ սխրանքների գնով: Մոսկվայում, Ստալինգրադում, Կուրսկում, Ղրիմում ու Կովկասում վճռվեց պատ երազմի ելքը: Սովետական զինվորն իր ոգեշնչության ու հայրենասիրության շնորհիվ ջախջախեց թշնամուն՝ հասնելով նրա որջը՝ Բեռլին»,-իր խոսքում նշեց Կորչանովը: Վերջինս իր խոնարհումն արտահայտեց պատերազմի վետերաններին, ապա հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ նահատակների:
Տոնական օրվա կապակցությամբ
Մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը կարդաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի Արտաշատի Սահմանապահ ջոկատին, վետերաններին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետեւ, Յակուբովը մարզպետի պատվոգիրը հանձնեց ջոկատի հրամանատարին՝ սահմանը անխոցելի պահելու եւ հայրենանվեր ծառայության համար:
Երկու հոգեւոր հայրերն էլ իրենց ելույթում նշեցին, որ Աստված չանի, որ այլեւս կրկնվի մարդկության համար այս մեծ չարիքը՝ պատերազմը:
Միջոցառումը շարունակվեց զինվորների մանկապարտեզի սաների ուժերով կազմակերպված համերգով: Տոնական օրվա կապակցությամբ մատուցվեց տոնական ճաշկերույթ:



