Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող Է ձայների 26 տոկոսն ստանալ խորհրդարանական ընտրություններում. հարցում
INTERNATIONAL NEWSԷմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող Է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Harris Interactive ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 7-ին:
Նրա տվյալներով՝ «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը եւ «Ազգային ճակատը» կստանան ձայների 22-ական տոկոսը, իսկ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման օգտին կքվեարկի ընտրողների 13 տոկոսը, Սոցիալիստական կուսակցությանը կաջակցի միայն 8 տոկոսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունները, որոնց արդյունքում կորոշվի նոր կառավարության կազմը, կկայանան երկու փուլով հունիսի 11-ին եւ 18-ին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել Է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել Է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ:
Երկրորդ փուլում ընտրություններին ընդհանուր մասնակցութունը կազմել Է 74,62 տոկոս: Ընդ որում ընտրողների 6,33 տոկոսը կամ 3 մլն մարդ չլրացված քվեաթերթիկներ Է նետել քվեատուփերի մեջ՝ չցանկանալով քվեարկել թեկնածուներից որեւԷ մեկի օգտին: Քվեաթերթիկների եւս 2,24 տոկոսը անվավեր Է ճանաչվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



