Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի

POLITICS

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի 2017թ. աշնանը: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «2017 թվականի հունվարին, երբ ես կրկին այստեղ հանդիպում էի ձեզ հետ, նշեցի, որ 2017 թվականը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության Õ �ռումով նշանակալի իրադարձություններով լի տարի կլինի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթուղթը նախաստորագրվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ այս պահին ԵՄ փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերիֆիկացման վրա: Սվիտալսկին հույս հայտնեց, որ աշնանն այն պատրաստ կլինի ստորագրման համար: «Սա Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի միջև ամենաամբիցիոզ համաձայնագիրն է»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ ամենակարևորը համաձայնագրում ընդգրկված դրույթների կյանքի կոչումն է: «Համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Ինչպես կօգտագործվեն այդ հնարավորությունները, կախված է մեզանից: Ուստի, մենք` որպես Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն, պատրաստվում ենք այս համաձայնագիրը ճիշտ օգտագործելուն»,- նշեց Սվիտալսկին:

Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնեցրել են նաև «Համագործակցության հեռանկարներ» կոչվող փաստաթուղթը: «Ես կարող եմ ասել, որ այս կարևոր փաստաթղթի կետերը համաձայնեցվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև: Հայաստանը հերթական անգամ կարևորագույն դեր է կատարում, որովհետև Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ Եվրոպական Միության հետ բանակցել է այս նոր փաստաթղթի շուրջ, որը կոչվում է «Համագործակցության հեռանկարներ»»,- ընդգծեց Սվիտալսկին:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ն և ԵՄ-ն կստորագրեն նաև այդ փաստաթուղթը: «Ես իմ կողմից կարող եմ ասել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ են անցել: Այս ամենը հույսեր է ներշնչում ապագայում փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ. մարտի 21-ին: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստնի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris