Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլին ամենաքիչը մասնակցել են երիտասարդներն ու բանվորները
INTERNATIONAL NEWSԵրիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կատարված հետազոտության տվյալներով՝18-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել Է 34 տոկոս, 25-ից մինչեւ 34 տարեկանի թվում՝ 40 տոկոս: Իր հերթին 60 – 69 տարեկան ֆրանսիացիների թվում ընտրություններին չմասնակցածները կազմել են ընդամենը 19 տոկոս, իսկ 70-ից բարձր տարիքային կատեգորիայում՝ 18 տոկոս:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլում բանվորներն ու գործազուրկներն ավելի մեծ չափով են անտեսել քվեարկությունը, քան կադրային աշխատակիցները եւ թոշակառուները: Այսպես, գործազուրկների 35 տոկոսը, բանվորների 32 տոկոսը, գործատուների 30 տոկոսը, կադրային աշխատակիցների 24 տոկոսը եւ թոշակառուների 17 տոկոսը քվեարկության օրը չեն ներկայացել ընտրատեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



