Դիրաբեքիրի 16 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Մասնավորապես, փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Դիարբեքիրի Հանի և Լիջե գավառների 16 գյուղերում: Նահանգապետարանից հայտնել են, որ արգելքի հայտարարումը պայմանավորված է քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նահանգապետարանից համապատասխան որոշման հրապարակումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



