Մելանշոնն իր կողմնակիցներին դիմադրության կոչ Է արել խորհրդարանական ընտրություններում
INTERNATIONAL NEWS«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն Էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես Է եկել հայտարարությամբ, որում ողջունել Է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել Է ծայրահեղ աջերին»: Նրա խոսքով՝ քաղաքավարությունը եւ ժողովրդավարական ավանդույթը հարկադրում են ընդունելու Մակրոնի հաղթանակը եւ շնորհավորելու նրան:
«Նոր միապետ-նախագահի ծրագիրը հայտնի Է: Դա պատերազմն Է երկրի սոցիալական նվաճումների դեմ եւ բնապահպանական անպատասխանատվությունը»,- շարունակել Է Ժան Լյուկ Մելանշոնը:
Ընդսմին նա կարծում Է, որ դրությունն անելանելի չԷ: «Խորհրդարանական ընտրությունները պետք Է ցույց տան, որ բողոքի քվեարկությունից եւ ահի քվեարկությունից հետո եկել Է դրական ընտրության, համատեղ ապագայի ընտրության պահը»,- ասել Է նախագահի նախկին թեկնածուն:
Նա այն 7 միլիոն մարդկանց, ովքեր պաշտպանել են իր նախագահական ծրագիրը, կոչ Է արել «մոբիլիզացվելու եւ միավորվելու, անկախ այն բանից՝ իրենք քվեարկել են պարոն Մակրոնի օգտին, թե՝ ոչ»:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



