Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում. Արաքսյա Մելիքյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ը այսօր զրուցել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է «Կյանքի կարուսել» եւ այլ նախագծերից:

Արաքսյա, կարծես հեռուստատեսային լռությունը բավականին երկարում էհետաքրքիրէ՝ ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

- Լռությանս պատճառը մեկն է՝ դեռ ինձ հարմար առաջարկ չեմ ստացել:

Գիտեմոր թատրոնի դերասանների համար թատրոնը համարվում է մշտականաշխատատեղիՁեր մշտական աշխատատեղիում ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:

- Այո, չեք սխալվում, ինձ համար եւս ամենասիրեի աշխատանքը թատրոնի աշխատանքն է, ես ինձ կատարյալ եմ զգում մեր թատրոնի բեմում: Այս պահին մեր թատրոնում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, բայց մենք շարունակում ենք ներկայացումներով հանդես գալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բացի այդ, մեր խմբով հյուրախաղերով շրջում ենք Հայաստանի շրջաններով: Եւ ամենակարեւորը՝ այս մեկ տարվա ընթացքում պատրաստում ենք միանգամից չորս ներկայացում: Առայժմ երկու հաստատված բեմադրություններում ներգրավված եմ գլխավոր դերերով, կան նաեւ այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում լուսաբանել: Մի խոսքով, թատրոնում այս պահին հաճելիորեն զբաղված եմ:

ԱրաքսյաՁեր հարցազրույցներին հետեւելով տպավորություն է ստեղծվումթեհիասթափված եքի՞նչն է դրա պատճառը դարձել:

- Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում: Ցանկացած մարդ էլ ունենում է անկումներ եւ հիասթափություններ, գուցե դրա պատճառն այն էր, որ արդյունքները քաղելու ժամանակը ավելի արագ էի պատկերացնում ու ի վերջո, ախր շատ բան է փոխվել: Այն կրթությունը, դաստիարակությունը եւ իդեալները, որ ես ստացել եմ, չէին համապատասխանում իրականությանը: Այնպես չէ, որ շատ բան է իմ մեջ փոխվել, ոչ, պարզապես ավելի իրատես եմ դարձել:

Մի անգամ նշել եքոր ստեղծագործող մարդկանց համար գուցե շատ ավելի մեծհեռանակարներ կան դրսումքանի որ ամուսիններով դերասաններ եքգուցեմտադրություն ունե՞ք դրսում փորձելու Ձեր տաղանդը:

- Նման մտադրություն եւ խոսակցություն միշտ էլ ծնվում է մեր մեջ, բայց դա ինձ համար վերջին տարբերակն է: Ի վերջո, մենք մեզ այստեղ անտեսված ու վատ չենք զգում, մեզ միշտ գնահատել է եւ գործատուն, եւ այն ռեժիսորը, ում հետ աշխատել ենք, ու ամենակարեւորը՝ մեզ միշտ գնահատել են մարդիկ՝ հասարակությունը:

Գիտեմ նաեւոր միշտ չէոր գոհ եք հեռուստատեսությունների կողմից հրամցվածայսօրվա սցենարներիցորտե՞ղ եք տեսնում դրա մեղավորությունը:

- Ամեն ինչին ժամանակ է հարկավոր, դեռ կծնվեն փայլուն սցենարներ, ես համոզված եմ:

Արաքսյաայսօր շատերն են այսպես ասած դժգոհում մեր հեռուստատեսային եւֆիլմային իրականությունիցի վերջո ըստ Ձեզ այդ հարցը ինչպե՞ս կարելի է շտկել ու ո՞ւմկողմիցորպեսզի դժգոհելու առիթը քիչ լինի:

- Հեռուստատեսայինի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ֆիլմեր նկարահանվում են եւ շատ լավ սյուժեներով. այս դաշտում դրական ու նկատելի փոփոխություններ կան:

Այսօր կարծես ավելի շատացել են սիթքոմներըհետաքրքիր է՝ առաջարկի դեպքումկհամաձայնե՞ք հումորային կերպարներ կերտելՁեզ տեսնո՞ւմ եք այդ ժանրում:

- Եթե դերասան ես, եթե թատրոնում ամեն տեսակ դեր էլ խաղում ես, ինչո՞ւ պիտի լավ առաջարկի դեպքում հրաժարվեմ:

Մի անգամ նշել եքոր դերասաններից շատերը ֆինանսական խնդիրենր ունենալուպատճառով համաձայնվում են խաղալ չնչին գումարովնաեւ նշել եքոր չեք մեղադրումայդ դերասաններրինբայց դուք նման առաջարկներից հրաժարվում եքհետաքրքիր է՝դուք բարձր վարձատրվող դերասանո՞ւհի եք:

- Ես միշտ վարձատրվել եմ իմ կատարած աշխատանքին համապատասխան:

Արաքսյա ունեք երկու երեխաներկցանկանա՞քոր նրանք ընտրեն ծնողների ուղին:

- Տղաս ակտիվ ներգրավված է թատրոնի ներկայացումներում, գնում է հյուրախաղերի, բայց միեւնույն ժամանակ ակտիվորեն զբաղվում է ֆուտբոլով եւ ժամանակ առ ժամանակ էլ իր սիրելի պարով: Ես մեծ-մեծ չեմ խոսի ու ոչ մի հարցում չեմ ասի «երբեք», ինչ իրենց հարմար կլինի ու ինչ կցանկանան, ես միշտ էլ կաջակցեմ:

Բացի դերասանի մասնագիտությունից Ձեզ ո՞ր ոլորտում կարող եք տեսնելայլ կերպասածկրկին ընտրության դեպքում կընտրեի՞ք դերասանի մասանգիտությունը:

- Ընտրության դեպքում ես կրկին կընտրեի դերասանի մասնագիտությունը, ուղղակի ուրիշ բան է, որ մի քանի բան ել կա, որ սիրում եմ, արել եմ ու կանեմ, դա հեռուստահաղորդավարի եւ կրկնօրինակման գործն է:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard