Մակրոնը վստահ Է, որ իր հաղթանակով նոր Էջ Է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ
INTERNATIONAL NEWS «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ Է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն Է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին: «Նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն Է դնում ինձ վրա»,- ասել Է Մակրոնը՝ ելույթ ունենալով քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: Նա նշել Է, որ «մտադիր Է հաշվի առնել այդ թվում Մարին Լը Պենի («Ազգային ճակատի» առաջնորդի) ընտրողների սպասելիքները: «Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը»,- խոստացել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ձեզ կպաշտպանեմ ահաբեկչական սպառնալիքից, կլուծեմ տնտեսության, ժողովրդավարության եւ անվտանգության ամրապնդման խնդիրները»,- ասել Է Մակրոնը՝ դիմելով կողմնակիցներին: Մակրոնը նշել Է, որ «նոր Էջ Է բացվում Ֆրանսիայի պատմության մեջ»: «Ես ցանկանում եմ, որ դա լինի նոր հույսերի եւ վստահության Էջ»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան «կառաջնորդվի խաղաղության սկզբունքներով»:
Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը թե երկրի ներսում, թե արտասահմանում: «Ես ձեզ ասում եմ, որ Ֆրանսիան կլինի ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում ինչպես իր հողում, այնպես Էլ միջազգային մակարդակի գործողություններում»,- Փարիզում ասել Է նա՝ դիմելով իր կողմնակիցներին:
Մակրոնը խոստացել Է ամրապնդել Եվրամիությունը եւ հաստատուն դարձնել կապերը Եվրամիության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



