Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը Փաշազադեին մեղադրել է «անհավատ» Պուտինի նկատմամբ լոյալ լինելու մեջ
INTERNATIONAL NEWSՂուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ունեցած վստահության եւ հավատարմության մասին:
Moderator.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն:
Նրա խոսքով` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի նման պահվածքը ցույց է տալիս, որ երկրում կրոնական լուսավորչության համար պատասխանատու անձինք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները:
«Պատկերացնո՞ւմ եք, Ալլահին հավատարմության երդում տված մարդիկ խոսում են Պուտինին վստահելու մասին` այն դեպքում, երբ Ղուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը:
Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ալլահից,Ալլահի նկատմամբ հավատարմությունից, իսլամի պահանջներից, էությունից եւ կարեւորությունից խոսելու, այդ ուղղությամբ քարոզչություն կատարելու համար նշանակված մարդիկ այս ոլորտում անհրաժեշտ աշխատանք չեն կատարում: Նման վիճակում անիմաստ է սպասել, որ ադրբեջանական հասարակությունում կարմատանա իսլամի ոգին»,- համոզմունք է հայտնել Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը:
Wikileaks կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ալլահշուքյուր Փաշազադեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գնդապետ է եւ հեղինակություն չունի Ադրբեջանի մուսուլմանների մեջ:
Ալլահշուքյուր Փաշազադեն ցմահ շեյխ ուլ իսլամ է ընտրվել 2003 թվականին` Կովկասի մահմեդականների 11-րդ համագումարում:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



