Ինչ է տեղի ունենում ձեզ հետ, երբ ասում եք «ես սիրում եմ քեզ»
LIFEWedding.am-ը գրում է.
Ով իրավունք ունի ասելու` Ես սիրում եմ քեզ: Ի՞նչ է տեղի ունենում հոգում, երբ արտասանում եք այդ արտահայտությունը: Եվ ի՞նչ է տեղի ունենում նրա հոգում, ում ուղղված է այդ խոսքը:
Նա, ով իսկապես անկեղծ է ասում այդ խոսքերը, հոգին դողում է: Նրա մեջ ինչ-որ ալիք է կուտակվում, որը նրան ընթացքով տանում է իր ետևից:
Միգուցե, նա պաշտպանվում է վախից` չիմանալով ուր է այդ ալիքը իրեն բարձրացնում և որ ափ է գցելու: Եվ նա, ում ուղղված է այդ խոսքը, միգուցե նույնպես դողում է: Նա զգում է, որ հենց այդ պահից ինչ-որ բան փոխվում է իր մեջ, հնարավոր է, որ հենց այդ խոսքը միանգամայն այլ ուղով է այսուհետ տանելու իր կյանքը:
Այստեղ կա նաև վախը նրա նկատմամբ` կկարողանա՞նք արդյոք կրել այդ արտահայտության ամբողջ պատասխանատվությանը և կըմբռնենք դրա ողջ իմաստը` անկախ նրանից մենք ենք ասում այդ խոսքը, թե մեզ է ուղղված:
Բայց չկա ավելի հեքիաթային արտահայտություն, քան այս խոսքերը, որոնք մեզ հուզում են և ամբողջ սրտով կապում ուրիշ մարդու հետ: Սա թևեր տվող խոսք է, որը միաժամանակ այն մեզ դարձնում է շատ մեծ և ուժեղ, և փոքր ու անպաշտպան:
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
3
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
4
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League






