Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը ժամը 17.00-ի դրությամբ ավելի ցածր է, քան առաջին փուլում
INTERNATIONAL NEWSԿիրակի ընթացող Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է 65,3 տոկոս, վկայում են ՆԳՆ-ի պաշտոնական տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման եւ դրա արդյունքների ամփոփման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու շաբաթ առաջ՝ ընտրությունների առաջին փուլում այս ժամի դրությամբ գրանցված մասնակցությունը 69,42 տոկոսի մակարդակին էր:
2012 թվականին ընտրությունների երկրորդ փուլում տեղական ժամանակով ժամը 17.00-ին մասնակցությունը կազմել է 71,96 տոկոս, 2007-ին՝ 75,11 տոկոս, 2002-ին՝ 67,62 տոկոս:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



